Կարճատև անձրև և կայծակ՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում սեպտեմբերի 3-5-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և կայծակ։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատեւ անձրեւ՝ կայծակով, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ եւ քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +25 աստիճան։