Ծնելիության ցուցանիշը Վրաստանում
«Վրաստանում ծնելիության ընդհանուր գործակիցը կազմում է 1.8», – ասում է Մարիամ Բանձելաձեն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Վրաստանի գրասենյակի ղեկավարն ու պարզաբանում է, թե ինչու կարող է այս ցուցանիշը խնդրահարույց լինել ժողովրդագրական կայունության տեսանկյունից։
«Որպեսզի երկրի բնակչության ներկայիս քանակը պահպանվի, ընդհանուր գործակիցը պետք է լինի առնվազն 2.1։ Ներկայումս Վրաստանը գտնվում է բնական վերարտադրության՝ այսինքն սերունդների կայուն վերանորոգման գործընթացի շեմին, ինչը նշանակում է, որ ներկայիս տեմպերով բնակչության պահպանումը կլինի բարդ։ Համապատասխանաբար, դա խնդիր է ստեղծում երկրի սոցիալ-տնտեսական գործունեության և ընդհանուր բարեկեցության համար», – նշում է Բանձելաձեն։
Ծնելիության ընդհանուր գործակիցը հաշվարկում է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց երեխաների միջին թիվը։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.8 (այսինքն՝ ընտանիքներն ունեն միջինում 1.8 երեխա), սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչությունն ավելի շատ երեխաներ ունենալու ցանկություն ունի։
«Վրաստանում ընտանիքները ցանկանում են ունենալ միջինում շուրջ 2.6 երեխա, ինչը նշանակում է, որ նրանք ցանկանում են ունենալ ավելի շատ երեխաներ, քան այժմ ունեն (1.8), սակայն չեն կարողանում։ Դրա տարբեր պատճառներ կան, որոնցից մեկի հիմքում սոցիալ-տնտեսական իրավիճակն է», – ասում է Բանձելաձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ վերջին 30 տարվա ընթացքում Վրաստանի բնակչությունը նվազել է 1,047,700 մարդով։