Արտյուշ Գոմցյանն ու Օթար Երանոսյանն այսօր կպայքարեն մեդալի համար
Այսօր, հունիսի 26-ին, Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում, ախալքալաքցի մարզիկները` Օթար Երանոսյանը և Արտյուշ Գոմցյանը պայքարում են «բրոնզե մեդալակիր» կոչման համար:
Արտյուշ Գոմցյանը պայքարում էր 56 կգ քաշային կարգում գերմանացի բռնցքամարտիկ՝ Շարաֆի Ռամանի դեմ: Ախալքալաքի մարզիկը պարտություն կրեց 4:1 հաշվով:
Օթար Երանոսյանը մենամարտում հանդես կգա Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդ Չալաբիևի հետ` ժամը 21:15-ին (ռինգ В) Մինսկի ժամանակով (Թբիլիսիի ժամանակով ժամը 20:15-ին):
Եվրոպական երկրորդ խաղերի բռնցքամարտի առաջնությունում ելույթ կունենան նաև վրաց բռնցքամարտիկներ՝ Նոդար Դարբաիձեն իտալացու դեմ և Միխեիլ Բախտաձեն խորվաթի դեմ:
Նյութի աղբյուր՝ Jnews.ge