Դպրոցների 4080 թափուր տեղերի համար ընդունվել է շուրջ 2 300 ուսուցիչ: Այս մասին հայտարարում է Վրաստանի Կրթության նախարարության Ուսուցչի մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Բերիկա Շուկակիձեն:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ոչ մի դասարան առանց ուսուցչի չի մնացել, քանի որ մնացած ժամերը բաժանվել են դպրոցներում մինչև հիմա աշխատող մյուս մանկավարժների միջև:
Վրաստանի դպրոցներում թափուր տեղեր առաջացան նրանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ թոշակային տարիքի 6 300 մանկավարժ դրամական պարգև ստանալով լքեցին համակարգը:
«Վրաստանում որոշակի առարկաներում ուսուցիչների պակաս միշտ է եղել: Մեր աշխարհագրությունը հաշվի առնելով, ունենք մոտ 1000 դպրոց, որտեղ երեխաների քանակը 100-ից պակաս է: Ունենք դպրոցներ՝ 5 երեխայով, մեկ աշակերտով էլ ունենք և բնական է, այնտեղ ժամերի քանակը քիչ է»,- նշում է Բերիկա Շուկաձեն: