Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի գյուղ Հեշտիայում: «Հոնդա CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհից և ընկել է ձորը:
Մեքենայում գտնվում էր 3 ուղևորդ, նրանք երեքն էլ ստացել են մարմնի կոտրվածքներ և տեղափոխվել են Նինոծմինդայի հիվանդանոց: Տեղեկությունը տարածում է Րադիո Նորը:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներն ու Ներքին Գործերի Նախարարության փորձագետները:
Տուժածները գյուղ Հեշտիայի բնակիչներն են:
Ներքին Գործերի Նախարարությունից 9-րդ ալիքին տեղեկացնում են, որ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն: