Հեռուստաընկերությունների հաշիվներին ինկասո է դրվել
Վրաստանի ֆինանսների նախարարությունը TV Pirveli, Kavkasia և Rustavi 2 հեռուստաընկերությունների հաշիվներին ինկասո է դրել, որով և հեռուստաընկերությունների ֆինանսական գրոծունեությունը կսահմանափակվի:
«Փաստն է մտահոգիչ: Նոր տարվա նախօրեին նման բան է տեղի ունենում: Պարտքերը վճարելու համար մինչև հունվարի 15-ը ժամանակ էինք ուզում, 1 օր տվեցին»,- հայտարարել է TV Pirveli-ի կոմերցիոն տնօրեն Նանա Աբուրջանիձեն:
Նշենք, որ ամիսներ առաջ` օգոստոսին, հայտնի դարձավ, որ Վրաստանի մի քանի բարձր եկամուտ ունեցող հեռուստաընկերություն, մասնավորապես, Ռուսթավի 2, Իմեդի և Մաեստրո հեռուստաընկերությունները միլիոնավոր լարիի պարտք ունեն: Այն ժամանակ ֆինանսների նախարարությունը հեռուստաընկերություններին առաջարկեց պարտքը մարելու գրաֆիկը համաձայնեցնել: