Մեծ ակնկալիք ունենք, որ հոկտեմբերի 1-ից կվերադառնանք դպրոցներ. Դգեբուաձե
«Մենք շատ մեծ ակնկալիք ունենք, որ հոկտեմբերի 1-ից դասերը կսկսեն դպրոցներում: Իսկ սրա համար մեզ տվեք հնարավորություն, որպեսզի պահպանենք բոլոր կանոնները, որոնք սահմանել է Առողջապահության նախարարությունը»,- այս մասին «Imedi»-ի եթերում հայտարարել է Վրաստանի ԿԳ փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեն:
Դգեբուաձեի խոսքով, եթե վարակաբանները կրկին կասեն, որ բարձր ռիսկ կա, ԿԳ նախարարությունը կրկին կենթարկվի հանձնարարականներին: Նյութը տարածում է Ալիք Մեդիան:
«Խնդրում եմ յուրաքանչյուր քաղաքացուն, պահպանենք բոլոր կանոնները, որ մեր երեխաները գնան դպրոց: Լրիվ տրամաբանական է, երբ ծնողները ասում են, որ առաջին դասարանցիների համար սա շատ դժվար է և սա ես հաստատում եմ որպես ծնող և ԿԳ նախարարության ներկայացուցիչ: Այդ իսկ պատճառով մեր ցանկությունն է, որ վերադառնանք դպրոցներ»,- հայտարարել է Դգեբուաձեն՝ հավելելով, որ նախարարությունը երեխաներին դպրոց վերադարձնելու մի քանի տարբերակ է քննարկում: