SSSS
Կրթություն
Ախալցիխեում աշակերտների մի մասը գիրք չեն ստացել
Նոր ուսումնական տարին  միջնակարգ դպրոցներում երկու ամիս առաջ է  սկսվել, սակայն որոշ ուսումնական հաստատություններում գրքերի և տետրերի պակասը դեռ զգացվում է:
Ռիմա Ասլանյանի երկու երեխան էլ Ախալցխայի երրորդ դպրոց են հաճախում: Երկրորդ և երրորդ դասարանի աշակերտները վրաց լեզվի գրքեր չունեն: Ուսուցիչները և ծնողները պատճենահանել են գրքերը բոլորի համար:

«Անցած տարի ունեին, իսկ այս տարի ոչ: Վրաց լեզվի գրքերը ստիպված պատճենահանել ենք: Ասում են, որ դեռ չեն տպագրել », -ասում է երկու աշակերտի մայրը:

Ռիմա Ասլանյանի ետրեխաների նման առանց գրքերի է մնացել նաև Մանիա Մանուկյանի երկրորդ դասարանի երեխան:
« Դասարանում միայն մեկ գիրք կար, բոլորը պատճենահանեցին այդ մեկից: Դասագրքերի խնդիր միշտ ունեցել ենք: Վրացերենի , անգլերենի, բնության և մաթեմատիկայի գրքերը դպրոցից ստացել ենք: Հայոց լեզվի դասագիրքը իմ ընկերուհին տվեց», - ասում է Մանիա Մանուկյանը:


Ախալցիխեի երրորդ դպրոցում նոր ուսումնական տարին հին դասագրքերով է սկսվել: Տնօրենը ասում է, որ երկրորդական դասագրքերը բոլոր առարկաներում բաժանվել են:առաջինից մինչեւ 12-րդ դասարանը ներառյալ:

« Հին գրքերից ենք օգտվում, այլ դպրոցներին եթե հարկավոր չե, տալիս են մեզ: Եթե վնասված գրքեր են լինում մենք պատճենահանում ենք: Որոշ գրքեր այլևս մատչելի չեն», - ասում է Սուսաննա Ակոպովան:

Դպրոցի տնօրենը առաջինից 6-րդ դասարանի աշակերտներին նոր դասագրքեր խոստանում է մեկ տարի հետո: Սուսաննա Ակոպովան պատմում է, որ նրանց համար դեռ չեն հրապարակել հայերեն դասագրքերը:

«Նոր գրքեր դեռ չենք ստացել, այդ պատճառով էլ նոր ուսումնական ծրագրով չենք անցնում: Առաջինից 6-րդ դասարանի աշակերտները հաջորդ ուսումնական տարվանից կունենան նոր գրքեր: Մնացածը աստիճանաբար »:



Դասագրքերը պակասում են նաև Ախալցիխեի առաջին միջնակարգ դպրոցում: Տասերրորդ դասարանի աշակերտները ասում են, որ անգլերենից ընդամենը մի քանի դասագրքեր են ստացել, և ստիպված պատճենահանել են:

« 11-րդ դասարան երեքն են: Բնության դասագրքերը մի քանիսն են և բոլորս դրանից ենք ոգտվում: Քաղաքացիական կրթության գրքերը նույնպես շատ քիչ են:» - Ասում են առաջին դպրոցի աշակերտները :

Դպրոցի տնօրենը համաձայն չէ աշակերտների հետ: Ժուժունա Գոգոլաուրին ասում է, որ դպրոցում բոլոր գրքերը բավական քանակությամբ են: Բայց ծանր պայուսակի պատճառով աշակերտները գրքերը տուն չեն տանում:

« Առաջինից 6-րդ դասարանի գրքերով լիովին բավարարված ենք: Յոթերրորդից մինչև 12-րդ դասարանի համար գրքերը դեռ չեն տպագրել: Բայց նախարարությունը լրացրել է այդ պակասը: Եթե ինչ-որ գիրք է պակասում մենք դիմում ենք ռեսուրս կենտրոն:Գործակալությունը պարզում է, արդյոք որևիցէ դպրոցում չկա ավելորդ գիրք և այսպիսով օգնում են մեզ: Կարող է նոր չլինել, բայց երեխան կարող է օգտագործել այն:» - Ասում է Ժուժունա Գոգոլաուրին:


Առաջին միջնակարգ դպրոցում ավելի քան հազար ուսանողներ են ընդունվում: Բարձր դասարանի աշակերտները աշխատանքային տետրերի պակասից են բողոքում: Նրանց հետ տնօրենը համաձայնվում է, սակայն նշում է, որ սա աննշան խնդիր է և դրա շնորհիվ ուսումնական գործընթացը չի տուժի:

« Ռուսաց լեզվի և անգլերենի գրքերի պակաս կա: Բայց սա աղետ չէ:Եթե որևէ մեկին հարկավոր է, դպրոցում ենք պատճենահանում: Այդ պատճառով ուսումը չի դադարում: Բացի սրանից, ուսուցիչները թելադրում են,օգնում երեխաներին:» - Ասում է դպրոցի տնօրենը:



Կրթական եւ գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունում ասում են, որ ուսումնական տարին սկսվելուց հետո դպրոցների համար գրքերի բաժանելը իրականացվել է երկու փուլով:

«Ուսումնական տարվա սկզբում կրթության կառավարման համակարգը տեղեկություն է տալիս, որի շնորհիվ պարզում ենք որ դպրոցին քանի գիրք է հարկավոր: Եթե դպրոցում պակաս կա, տեղեկացնում են և անմիջապես ուղարկում ենք:» - Տեղեկացնում է նյութական անվտանգության ծառայության գլխավոր մասնագետը:

Էկա Օմաիձեն արձագանքում է նաև երրորդ հանրային դպրոցում տետրերի պակասությանը:
« Հայկական դպրոցները խնդրեցին վրացերենի և մաթեմատիկայի գրքեր եւ մենք ուղարկեցինք: Ախալցիխեի 3-րդ դպրոցը նույնպես պետք է դիմի մեզ և մենք կաջակցենք:»

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը դպրոցականների համար անվճար դասագրքերի բաժանումը 2013 թվականից Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ընթացքում է սկսել: Մինչ այդ անվճար դասագրքեր տալիս էին միայն սոցիալական անապահով երեխաներին: 2018 թվականին դասագրքերի պատճենահանման համար 14 500 000 լարի ծախսվել է:

Դասագրքերը պակասում են նաև Ախալցիխեի առաջին միջնակարգ դպրոցում: Տասերրորդ դասարանի աշակերտները ասում են, որ անգլերենից ընդամենը մի քանի դասագրքեր են ստացել, և ստիպված պատճենահանել են:

« 11-րդ դասարան երեքն են: Բնության դասագրքերը մի քանիսն են և բոլորս դրանից ենք ոգտվում: Քաղաքացիական կրթության գրքերը նույնպես շատ քիչ են:» - Ասում են առաջին դպրոցի աշակերտները :

Դպրոցի տնօրենը համաձայն չէ աշակերտների հետ: Ժուժունա Գոգոլաուրին ասում է, որ դպրոցում բոլոր գրքերը բավական քանակությամբ են: Բայց ծանր պայուսակի պատճառով աշակերտները գրքերը տուն չեն տանում:

« Առաջինից 6-րդ դասարանի գրքերով լիովին բավարարված ենք: Յոթերրորդից մինչև 12-րդ դասարանի համար գրքերը դեռ չեն տպագրել: Բայց նախարարությունը լրացրել է այդ պակասը: Եթե ինչ-որ գիրք է պակասում մենք դիմում ենք ռեսուրս կենտրոն:Գործակալությունը պարզում է, արդյոք որևիցէ դպրոցում չկա ավելորդ գիրք և այսպիսով օգնում են մեզ: Կարող է նոր չլինել, բայց երեխան կարող է օգտագործել այն:» - Ասում է Ժուժունա Գոգոլաուրին:

Facebook Twitter
Հայտնի..
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatramadabethttps://12betno1.help/먹튀위크seks filmleriSavabet girişAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftcasibom güncel girişfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기tipobetnycbahisbetigma girişcratosroyalbettürk ifşa킹콩티비kayseri escort스마일퀄리티pusulabetjojobethuqqabetสล็อตเว็บตรงmatbetสล็อตBetigmahttps://www.teestaurja.com/jojobetumzugsfirma wienholiganbethttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereacasibom9057.comCasibomdizipalkulisbetkulisbetkulisbetkulisbetsekabetjojobetmarsbahisgoogle hit botuCasibomcasibomkavbetgiftcardmall/mygiftbetlike girişkingbet188 slotbetparkthailand arrival cardвсе казиноjojobet1xbet girişmatbetcasibomMatbetbets10sekabet girişmatbetExtrabetjojobet girişjojobet girişselçuksportsjojobetmarsbahis girişpaşacasinocasibombets10jojobetjojobetmeritkingvdcasinosahabetcratosroyalbetjokerbetsekabetCasibommagic mushroomsvaycasinotaraftarium24royalbet girişjojobet girişStreameastkiralık hackercasibomcasibomcasibom girişcasibomjojobetmp3juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvcasibomcasibommatbetholiganbetultrabet girişsahabetholiganbetjojobetpusulabetholiganbetholiganbetdeneme bonusu veren yeni sitelerholiganbetcasibomdeneme bonusu veren sitelermarsbahisivermectinmatbetcasibomлучшие казинолучшие казиноcasibomonwincasibom giriş1xbetmatadorbetiptv testcasinolevantmatbetpusulabetjojobetret casinodeneme bonusu veren siteler 2026Streameastslot gacorTotalsportekjojobetbonisabetikimislicasibomjojobetdeneme bonusu veren yeni sitelercasibom