Ախալցիխեում Սուլխան Ցինցաձեի անվան երաժշտական դպրոցը քանդման եզրին է:
Ուսումնական հաստատության վերանորոգման աշխատանքները 80-ական թվականներից հետո չեն անցկացվել: Ծնողները կառույցի վերանորոգումն են պահանջում, հակառակ դեպքում հնարավոր է երեխաներին դպրոց չուղարկեն:
Պատմական կառույցի դասարաններում, ներքին ինտերիերը, ուսուցիչների սենյակները, և մեծ ու փոքր դահլիճները վնասված են: 19-րդ դարում Օրբելիանների կողմից կառուցված շինությունում Սուլխան Ցինցաձեի անվան երաժշտական դպրոցը 1962 թվականին տեղավորվեց:Դպրոցը հիմա վնասված է:
Շենքի ճեղքերն աճել են եւ դարձել վտանգավոր ուսումնական գործընթացի համար:
Չկարգավորված արտաքին տեսք, ավերված պատշգամբ,տաքության խնդիր դասարաններում և դահլիճներում, անձրևից վնասված երաժշտական գործիքներ և քարատակված սենյակներ: Ախալցիխեի երաժշտական դպրոցում իրավիճակը հետզհետե բարդանում է: Քաղաքում գործող միակ դպրոցը, որտեղ ուսուցանում են դասական երաժշտություն, վերականգնմանը տարիներ է ինչ սպասում է:
Դեռ երկու տարի առաջ, 9-րդ ալիքի համար տված հարցազրույցում դպրոցի տնօրենը ծանր խնդիրներից էր խոսում: Ցիսանա Ախվլեդիանի խոսքով դրանից հետո միայն տանիքը և պատուհաններն են փոխվել:
« Գրեթե բոլոր կողմերից ջուրը ներս է լցվում: Փորձում ենք պահպանել թանկարժեք գործիքները: Քանի որ դրանց ձեռքմերումը մեր ուժերից վեր է »,- ասում է նա:
Երաժշտական դպրոցում այժմ սովորում են մինչև 200 աշակերտ: Ֆինանսավորման բացակայության պատճառով ուսանողները չեն կարող մասնակցել միջազգային մրցույթներին: Ջերմաստիճանի ցածրացման հետ մեկտեղ, չափահասները սահմանափակվում են միայն դասարանային ուսուցմամբ, քանի որ դահլիճները մինչև գարնան վերջ փակվում են:
« Ամանօրյա համերգը, որը ունենք, փորձում ենք չվերացնել, որ երեխաների այս ուրախությունը չկորցնենք: Իմ սենյակում ինչքան կահույք և երեխա է տեղավորվում, բերում ենք որ տոնական տրամադրություն ստեղծենք»,- նշում է դպրոցի տնօրենը:
Պայմանների բարելավման մասին խոստում դպրոցը գրեթե բոլոր կառավարիչներից ստացել է: Ախալցխաի քաղաքապետն հայտարարում է, որ 2019 թվականին կազմվում է նոր ծրագիր, որի համաձայն շինությունը ամբողջովին կվերականգնվի:
« Քաղաքապետարանը ամբողջ շինության վերականգնեցումն է ծրագրում, որը նախնական հաշվարկներով կապված է 700-800 հազար լարիի ծախսերի հետ: Դեռ պարզ չէ գումարը որտեղից ենք վերցնելու տեղական, թե կենտրոնական բյուջեից»,- հայտարարում է Զազա մելիքիձեն:
Երաժշտական դպրոցը Օրբելիանների նախկին պալատում գործում է 63 տարի: Պատմական աղբյուրների համաձայն, Օրբելյանը նրա կառույցը ֆրանսիական ճարտարապետներին էր պատվիրվել: Իոսեբ Օրբելյանը 1829-1830 ական թվականներին շինությունը Ախլցխացիների համար որպես նմուշ է կառուցել: Նա սրանով տեղացիներին ցույց տվեց,թե ինչպիսին է եվրոպական ոճը:
Պատմաբան Ռեզո Անդղուլաձեն ասում է, որ հենց սրանից հետո Փոցխով գետի ձախ ափում ծրագրվեց նման տների կառուցում: Կարևոր է նրանով, որ հենց այս կառույցում որոշվում էին պետական կարևորագույն հարցերը: Այստեղ էին հավաքվում գիր- գրականության տարածող հասարակությունը:
« 1837 թվականի հոկտեմբերին, երբ ժամանեց Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինը, այնքան ցուցադրական և այն ժամանակներում կայսրին համապատասխան կառույց էր,որ նա 3 գիշեր լուսացրեց այնտեղ: Ինչպես նաև, 20 տարի անց, երբ երկրորդ կայսրն էր ժամանել, նա նույնպես ցանկացավ միայն Օրբելյանների պալատում անցկացնել գիշերները»,- պարզաբանում է պանմաբանը:
1919 թվականին օսմանացիների ներխուժումից հետո Օրբելյանների պալատը թալանվել էր: Կորցված են թանկարժեք իրեր և Իոսեբ Օրբելյանի անձնական գրադարանը: Շենքում երաժշտական դպրոցը հիմնադրվեց 1955 թվականին: 1970-ական թվականներին կառույցը ըստ դպրոցի պահանջների փոխակերպվեց և կորցրեց սկզբնական տեսքը: Չնայած մշակութային եւ պատմական արժեքներին, Շենքը դեռեւս կարգավիճակ չունի:
«Եթե վերադաս մարմինները ապացուցեն, որ դպրոցը պատմական նշանակություն ունի, հնարավոր է հետևեն և տան այնպիսի երանգ, որը պատկանում է»,- նշում է Ցիսանա Ախվլեդյանը:
Մինչև մշակույթի նախարարությունը որոշում կայացնի Ախալցխայի երաժշտական դպրոցի վերաբերյալ, շենքի վիճակը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում հասարակության համար: