Ախալցիխեի քաղաքապետարանի մաշտաբով 25 մանկապարտեզ է գործում, որտեղ մոտ 2 000 մանուկներ են սովորում
Այստեղից կենտրոնական ջեռուցիչներով տաքանում են միայն առաջին, երրորդ, 5-րդ, 6-րդ և Վալեի մանկապարտեզը, մնացած 20 մանկապարտեզները օգտվում են վառարանի տաքությունով:
Արևվհատ Դավթյանը ապրում է Ախալցիխեում: Նրա երկու թոռները հաճախում են առաջին մանկապարտեզ: Արևհատի ցանկությունն է, որ վառարանները ջեռուցիչներով փոխարինվեն և մանկապարտեզում վերանորոգում անցկացվի:
«Հիմա վառարանները վտանգավոր են, երեխաները կարող են ձեռք տալ և վառվել անգամ»,- ասում է Արևհատ Դավթյանը:
«Օրենքի համաձայն, մանկապարտեզները վառարաններով չպետք է տաքանան: Բայց իրականությունից ելնելով, որտեղ բնական գազ չի տեշադրված ի՞նչ անեն: Որ այս ամենը կապենք Եվրոմիության հետ, բոլորովին անվտանգ չէ վառարանների օգտագործումը, քանի որ երեխաները անկախ ամեն ինչին կարող են այրվածք ստանալ, պետք է վտանգից խուսափել»,- ասում է world vision-ի Սամցխե-Ջավախքի ტարածաշրջանային զարգացման ծրագրի ղեկավար Նինո Լոմիձեն:
« Բոլորի մոտ պետք է լինի ջեռուցման համակարգ,սակայն գազ չի տեղադրված: Քաղաքում այն մանկապարտեզը որը վերանորոգվեց, կօգտագործի ջեռուցիչներ և ոչ թե վառարան»,- բացատրում է Նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ղեկավար Մարինա Մարաբիշվիլին:
Կրթական ծրագրի, որակյալ հոգատարների,ջրի, հիգիենայի, ենթակառուցվածքների եւ սնուցման չափանիշները- սա այն պահանջարկների ցանկն է, որը ըստ վրացական օրենքի բոլոր մանկապարտեզներում պետք է բարելավվեն:
«Նախնական եւ նախադպրոցական կրթության մասին օրենքում շատ բաներ կան հաշվարկած, ինչպիսին է օրինակ, ենթակառուցվածքային, տարածքի տեղաբախշման, չնայած մեր ներկան չի համապատասխանում տվյալ պահանջներին: Շատ մանկապարտեզներ փոփոխությունների կարիք ունեն:Այս ոլորտում գյուղերը ավելի լավ իրավիճակում են գտնվում, քանի որ մանկապարտզների զինությունները այնտեղ ամբողջովին վերանորոգված են»,- ասում է Նինո Լոմիձեն:
Վրաստանում, «Նախնական եւ նախադպրոցական կրթության մասին» օրենքի կարևորագույն նպատակն է երեխաների լիարժեք զարգացումը: