Ուսումնարաններում սովորողների թիվն ավելանում է՝ ո՞ր ոլորտում է ամենամեծ պահանջարկը
Վրաստանում Բարձրագույն ուսումնական հաստատությունների պահանջարկը մեծանում է: Ըստ Geostat-ի տվյալների՝ 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ինչպես նոր ընդունված ուսանողների, այնպես էլ շրջանավարտների թիվը։
Ավելի հստակ՝ 2022 թվականին պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում ընդգրկվել է 14 103, իսկ 2021 թվականին՝ 11 204, իսկ շրջանավարտների մասով նախորդ տարի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտել է 7 605, իսկ 2021 թվականին՝ 6 775 ուսանող։
Թոփ-5 մասնագիտությունները, որտեղ 2022 թվականին ընդունվել են ամենաշատ ուսանողները.
Ճարտարագիտություն, արտադրություն, շինարարություն՝ 3,284
Ծառայություններ՝ 2 877
Առողջապահություն, սոցիալական ապահովություն՝ 2 178
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ 1 815
Բիզնես, վարչարարություն և իրավունք՝ 1 789
2022 թվականի տվյալներով՝ Վրաստանում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ընդհանուր առմամբ 94 հաստատություն կա, որից 52-ը՝ մասնավոր, 42-ը՝ պետական։
Բացի այդ, 94 հաստատություններից 67-ը մասնագիտական քոլեջներ են, 19-ը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ, 8-ը՝ հանրակրթական ուսումնական հաստատություններ։