Ախալցխացի ուսուցիչը պարգևատրվել է ուսուցչի ազգային մրցանակով
Ախալցիխեի երկրորդ հանրային դպրոցի արվեստի ուսուցիչ Զուրա Ինասարիձեն պարգևատրվել է ուսուցչի ազգային մրցանակով և 10 000 լարիով։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։ Զուրա Ինասարիձեն երկրի մասշտաբով հայտնվել է այն տասը լավագույն ուսուցիչների թվում, ովքեր արժանացել են ազգային մրցանակի։ Ուսուցիչներին պարգևատրել է կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին։
Զուրա Ինասարիձեն իր մանկավարժական գործունեությունը սկսել է 2006 թվականից՝ ոչ միայն Ախալցիխեի N2 հանրային դպրոցում, այլև մունիցիպալիտետի տարբեր դպրոցներում։ Նա նաև Ախալցիխե քաղաքի ֆոլկլորային «Մեսխեթի» անսամբլի անդամ է, քառյակի «Ձմանո» անդամ, ինչպես նաև Ախալցիխեի Մայր տաճարի «Գեղող երգիչների խմբի» անդամ։