14 տարեկան Թիկան և Մարիամը, 16 տարեկան Անին, Էկան և Նաթիան, 15 տարեկան Նիլան և Մարիամը՝ երիտասարդ աղջիկներին դաշտում ընդհանրացնում է մեկ գլխավոր նպատակ՝ պաշտպանեն սեփականը և գրավեն հակառակորդի դարպասը։
Կանանց ֆուտբոլային ակումբ «Զարզմայում» անդմագրվում է 19 աղջիկ։ Խմբում ամենափոքրը՝ 14, իսկ ամենամեծը 19 տարեկան է ։ Խմբի համար ֆուտբոլիստ աղջիկներ Սամցխե-Ջավախքի տարբեր քաղաքներից միացրել են 5 ամիս առաջ։ «Փոքր ժամանակ խաղում էի։ Երբ լսեցի, որ կա կանանց ֆուտբոլային ակումբ, ընդգրկվեցի ֆուտբոլի մեջ։ Ուզում եմ ազգային հավաքականում լինել և դառնալ ամենահաջողակ դարպասապահը»,- ասում է խմբի ամենաբարձրահասակ աղջիկը ՝ Էկա Թաբագարին:
Դարպասապահի նման խմբի «Նոր ձեռք բերված» է նաև Մարիամ Օթանիձեն, ում այս տարի են ընդգրկել հավաքական։ Լավագույն արդյունքի համար ամեն օր պարապում է ինչպես խմբի հետ, այդպես էլ առանձին։
«Աղջիկ ես, ինչու՞ ես ֆուտբոլ խաղում, դա ի՞նչ աղջկա գործ է։ Այս բառերը միշտ լսում եմ, բայց չեմ կարծում, որ պետք է հետևեմ, եթե դա քոնն է, մինչև վերջ պետք է գնաս»:
Խումբը խաղում է ազգային մրցումների ամենաբարձր լիգայում։ Նոր կազմավորված հավաքականները դեռ չնախանձելի արդյունք ունեն, հաշվի առնելով, որ 10 խմբերից 9-ը փորձառու են և պրոֆեսիոնալ, մեսխ աղջիկներից պահանջել, որ առաջնորդ լինեն, դեռ չես կարող»,- ասում է մարզիչը։
Խումբը վարում է արտաքին և ներքին մրցումներ։ Այստեղ ամենափոքրերը 14 տարեկան Մարիամ Թումանիշվիլին և Թիկա Բլուաշվիլին են։
«12 տարեկան էի, երբ սկսեցի ֆուտբոլ խաղալ։ Մտածում էի, որ կկարողանամ կամաց-կամաց ավելիին հասնել։ Դպրոցի անունից մասնակցում էի հանդիպումների, որտեղ հարձակվող էի, իսկ խմբում կային ինձնից ուժեղներ և արագներ, դրա համար էլ տեղափոխվեցի պաշտպանություն, որտեղ ավելի լավ էի խաղում»,- ասեց Թիկա Բլուաշվիլին։
Զարզմա խմբում աղջիկներին հավաքել է Գելա Մաիսուրաձեն իր կնոջ հետ։ Մարզիչներին պետք եկավ ավելի քան տասնյակ տարի, որ ազգային մրցումների համար խումբը կազմավորեին։
Խմբի պարապունքների համար բարձրացան Ախալցիխեյի գյուղ՝ Պամաջ։ Մարզադաշտը, որը կգոհացներ նվազագույն պայմանները, գյուղի դպրոցում գտան։ Երեկոները մարզիչը ֆուտբոլիստներին տաքսիով տանում էր Պամաջ։
«Պայքար մինչև վերջ, մեծ հաշվով հաղթանակ։ Դադարեցնել չի կարելի։ Պետք է պայքարենք և մեր ուժը ցույց տանք»,-ասեց խմբի ամենափոքր ֆոտբոլիստ՝ Թիկա Բլուաշվիլին։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.