Անդան 18 տնային տնտեսությունով գյուղ է, որը գտնվում է Ախալցիխեի շրջանում։
Դպրոցը, որը գործում է փոքր գյուղում, քառամյա է և մեկ աշակերտի հույսով է մնացել։ Հիմնական կրթության ավարտից հետո աշակերտները սովորելու համար տեղափոխվում են հարևան գյուղ։
Գյուղ Անդան ամբողջությամբ անտառում է թաքնված։ Այստեղ ապրող բնակչությանը այլ կենցաղային խնդիրներից բացի անհանգստացնում է նաև գաղթի խնդիրը։
Ըստ տեղացիների, երիտասարդները ապրելու համար տեղափոխվում են այլ գյուղ։
Դպրոցում ամառային արձակուրդները սկսվել են։ Չնայած նրան, որ ժամանցի վայրեր գյուղում չկա, Անդայում ամեն երեկո կարող եք հանդիպել երեխաների, որոնք բակում խաղում են միասին։
Երրորդ դասարանի տղան իր ընկերոջ հետ։ Ասում է, որ ապագայի պլանները կապված են գյուղի հետ և ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ։
Անդա բարձրանալուց գյուղի անկյուններից մեկում կհանդիպեք հին, անտեր թողած և անպիտան «ԳԱԶ-66», որը երեխաները օգտագործում են զվարճանալու համար։
Տեսարան գյուղ Անդայից։
Անդայում տարիներ շարունակ պահանջում են ջրի խնդրի լուծումը։ Ընդհանուր խողովակից, որտեղից ջուրը գալիս է, 18 ընտանիք են օգտվում։ Այստեղ հաճախ կհանդիպեք 5 լիտրանոց շշեր, որոնցով բնակչությունը տան համար ջուր է տանում։
Ամեն առավոտ տեղացիներն արթնանում են այն հույսով, որ գյուղի խնդիրները մոտ ապագայում կլուծվի։