Վրաստանը խստացնում է ՀԿ-ներին վերաբերող օրենսդրությունը
Վրաստանի կառավարությունը մտադիր է էլ ավելի խստացնել արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների գործունեության կարգավորումները, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրինագծի համաձայն, այսուհետ հասարական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցություններն արտերկրից ֆինանսավորում կարող են ստանալ բացառապես վրացական կառավարությունից հավանություն ստանալուց հետո։
«Գործող օրենսդրության համաձայն կուսակցությունների ֆինանսավորումն արտերկրից արգելված է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գումարները տրամադրվում են զարգացման ծրագրերը կյանքի կոչելու և սեմինարներ կազմակերպելու համար։ Մենք, սակայն, տեղեկություններ ունենք, որ այդ զարտուղի ճանապարհով արմատական ընդդիմությունը ներկայացնող որոշ կուսակցություններ տարատեսակ արտերկրյա հիմնադրամերից խոշոր գումարներ են ստացել», - հայտարարել է Պապուաշվիլին։