Թափառող շներին կարող եք հանդիպել Ախալցիխեի ցանկացած փողոցում։ Քաղաքացիներն ասում են, որ սոված և երբեմն հիվանդ կենդանիները նրանց համար մեծ վտանգ են հանդիսանում:

Փողոցում անվտանգ քայլելը բազմիցս դարձել է տեղացիների դժգոհության պատճառ։

Վերջին տարիներին, անտուն կենդանիները հատկապես անհանգստացնում են Մեսխեթի փողոցի բնակիչներին։ Իսկ Օրբելիանի փողոցի բնակիչներն ասում են, որ գիշերվա ժամերին ցանկացած տան դիմաց կհանդիպեք 5-6 կենդանու։

Փողոցի շների խնդիրը անհանգստացնում է նաև քաղաքի կենտրոնում գտնվող խանութների, սնման կենտրոնների սեփականատերերին և նրանց հաճախորդներին։

Փողոցում թափառող շներին կհանդիպեք մսի խանութների և անգամ դեղատների մոտ։

Բնակչությունը խոսում է երեխաների համար վտանգ հանդիսացող անապաստան կենդանիների մասին: Ախալցիխեի կենտրոնական այգով քայլելիս, բնակիչները ստիպված պետք է անցնեն այգում թափառով շների մոտով:

Անտուն շներից վնասված բնակչության աճող քանակը այն հանգամանքներից մեկն էր, որի պատճառով տեղական իշխանությունը 2018 թվականի նոյեմբերից սկսեց փողոցի կենդանիների պատվաստումը։