Մեդիա
Ախալցիխեի փողոցներում կուտակված աղբը
Ախալցիխեում, բնապահպանական ոլորտում առկա խնդիրների շարքում, «պատվավոր» տեղ են զբաղեցնում փողոցում թափված աղբը և լի աղբամանները:
Բնակչությունը կենցաղային և շինարարական թափոնները թողնում են աղբարկղերի մոտ, կամ հաճախ լցնում գետերը:
Ծանր իրավիճակ է հատկապես քաղաքի կենտրոնական փողոցներում: Կոստավա փողոցում աղբ կարելի է տեսնել օրվա ցանկացած ժամին:
Մեսխեթի փոողոցի հարակից տարածքում տեղադրված բունկերը գրեթե միշտ լցված է: Տեղամասը մշտապես կեղտոտված է:
Կենցաղային թափոնները քաղաքում խնդիր ստեղծում են հատկապես ամռան ամսիներին, երբ երեխաները գրեթե ամբողջ օրը դրսում խաղում են, բացառված չէ այն փաստը, որ կարող են մոտենալ աղբամաններին - այս մասին խոսում են Ախալցիխեին քաղաքապետարանում:
«Աշխատակիցները մշտապես ստուգում են քաղաքի աղբամանները և որտեղ հարկավոր է այդտեղ մաքրում են: Շինարարական թափոնները վերահսկվում են Վերահսկողության ծառայության կողմից: Հաճախ աղբամաններում հավաքվում է խոնավ խոտ և ճյուղեր: Փողոցներում թափված աղբը կախված է մարդկանցից»,- ասում են Ախալցիխեի քաղաքապետարանի մամլո գործակալությունում:
Տարածեք :