Խորհրդարանի մոտ իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ
Խորհրդարանի շրջակայքում իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։
Մինչ այդ, ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել ցրվել և զգուշացրել, որ «հակառակ դեպքում հանրահավաքի մասնակիցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները՝ կարգուկանոնը վերականգնելու և քաղաքացիական խաղաղություն հաստատելու համար»:
Խորհրդարանի հարակից տարածքում իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ լիագումար նիստն ավարտվել է, և հանրահավաքի մասնակիցներից մի քանիսը շարժվել են դեպի խորհրդարանի մուտքերը, որտեղից պատգամավորները պետք է լքեն օրենսդիր մարմինը։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Ժողովրդի ուժի» նախաձեռնած օրինագծերի դեմ։ Խորհրդարանը քիչ առաջ առաջին ընթերցմամբ աջակցեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։