Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանքի» պատգամավորներին
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել բոլոր պատգամավորներին, ովքեր աջակցել են օրինագծին։ Նրանց թվում են Սամցխեի և Ջավախեթիի պատգամավորներ՝ Անտոն Օբոլաշվիլին, Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը:
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր խորհրդարանականներին, ովքեր աջակցեցին այս օրենքի նախագծին, չնայած սպառնալիքներին։ Արմատական ընդդիմությունն ու նրա լրատվամիջոցները լայնորեն սկսել էին ստի վրա հիմնված քարոզարշավ, բացի այդ, բազմաթիվ կեղծիքներ էին տարածվել, թե այս նախագծով տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ կհռչակվեն գործակալ, կսահմանափակվի նրանց գործունեությունը, խոսվեց նաև հաշմանդամներին օգնություն ցուցաբերելու մասին, արտերկրից ֆինանսավորում ստացող ուսանողների համար գործակալների կոչման մասին:
Այս ամենը պարզ, բացահայտ սուտ է, որը հեշտությամբ կավարտվի այս օրինագծի բովանդակության տարրական ընթերցմամբ։ Սակայն, տեսեք, այս օրենքի նախագծի բովանդակությունը ոչ մեկին չհետաքրքրեց, սկզբից մինչև վերջ իրականության հետ ոչ մի կապ չունեցող ստի վրա հիմնված մակերեսային քարոզարշավ էր տեղի ունենալու։ Այս ամենը սուտ է, և մենք քայլ առ քայլ այդ մասին տեղեկատվություն կտրամադրենք հանրությանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում։
Ներկայացնում ենք «Վրացական երազանք»-ի նախագահի շնորհակալությանն արժանացած պատգամավորների ցանկը.
1 – Ամիլախվարի Գիորգի
2 – Գիա Բենաշվիլի
3 – Բերայա Իրակլի
4 – Բերայա Իրակլի (Դաչի)
5 – Բերաձե Ռամինա
6 – Բիթաձե Մայա
7 – Բոլքվաձե Անզոր
8 – Բոլքվաձե Էլիսո
9 – Բոճորիշվիլի Մակա
10 – Դավիթուլիանի Բեքա
11 – Դալաքիշվիլի Ալեքսանդր
12 – Դարգալ Զաուր
13 – Դասենի Իսկո
14 – Դուգլաձե Զաալի
15 – Էնուկիձե Գոչա
16 – Վոլսկի Գիորգի
17 – Զավրադաշվիլի Իրմա
18 – Զարքուա Իրակլի
19 – Տալակվաձե Արչիլ
20 – Թոլորայա Էդիշեր
21 – Ինջիա Ֆրիդոն
22 – Իոանաթամիշվիլի Ռատի
23 – Կաճարավա Դավիթ
24 – Կախաձե Վլադիմեր
25 – Կախիանի Գիորգի
26 – Կախիշվիլի Կախա
27 – Կվիժինաձե Պաատա
28 – Կվիցիանի Բաիա
29 – Կյուրեղյանի Սումբատ
30 – Կոբախիձե Իրակլի
31 – Կոբիաշվիլի Լեւան
32 – Կոնցելիձե Ռուսլան
33 – Լաշխի Մարիամ
34 – Լոմինաձե Զազա
35 – Մաթիկաշվիլի Դավիթ
36 – Մանուկյան Սամվել
37 – Մաճարաշվիլի Գուրամ
38 – Մգալոբլիշվիլի Լեւան
39 – Մդինարաձե Մամուկա
40 – Մեզուրնիշվիլի Իրակլի
41 – Մենաղարիշվիլի Մաիա
42 – Մեշվելիանի Գոգի
43 – Միրզոև Սավալան
44 – Միքելաձե Զաալ
45 – Օբոլաշվիլի Անտոն
46 – Օդիշարիա Բեքա
47 – Օխանաշվիլի Անրի
48 – Պապուաշվիլի Շալվա
50 – Սամխարաուլի Գելա
51 – Սամխարաձե Դիմիտրի
52 – Սամխարաձե Նիկոլոզ
53 – Սանիկիձե Վիկտոր
54 – Սարջվելաձե Միխեիլ
55 – Սեփաշվիլի Էկա
56 – Սոնղուլաշվիլի Դավիթ
57 – Սուբարի Սոզար
58 – Տաբատաձե Ալեքսանդր
59 – Տուրձելաձե Նոդար
60 – Քադագիշվիլի Իրակլի
61 – Քարումիձե Լեւան
62 – Ղուդուշաուրի Ալուդա
63 – Կավելաշվիլի Միխեիլ
64 – Շատակիշվիլի Իրակլի
65 – Չանքսելիանի Գոդերձի
66 – Չիգոգիձե Վասիլի
67 – Չիքովանի Իրակլի
68 – Ցագարեիշվիլի Գիորգի
69 – Ծաքաձե Բեժանի
70 – Ծիլոսանի Նինո
71 – Ծիլոսանի Խատիա
72 – Ծիծավա Գրետա
73 – Ճիճինաձե Գիվի
74 – Խաբարելի Շոթա
75 – Խունդաձե Դիմիտրի
76 – Ջափարիձե Վիկտոր։