Առողջապահություն
Ամիրան Գամղրելիձեի որդու մոտ կորոնավիրուսը հաստատվել է
Այսօր, մարտի 7-ին հաստատված 3 նոր կորոնավիրուսի դեպքերից մեկը գրանցվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի որդու մոտ: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է Նիկոլոզ Գամղրելիձեն:
«Քանի որ ես կապ ունեի իմ աշխատակիցների հետ, ում մոտ չորեքշաբթի օրը հաստատեցին կորոնավիրուսը,պարզ է, որ ես և բոլոր նրանք, ով նրանց հետ շփվել է, տեղափոխվեցինք մեկուսացման ռեժիմի:
Կապից և վիրուսներին համապատասխան ախտանշաններ զգալու պատճառով, համարեցին ռիսկային գոտում գտնվող հիվանդ և արվեց հետազոտություն, որի պատասխանների համաձայն, ինձ մոտ հաստատվեց կորոնավիրուսը: Հետևաբար տեղափոխվեցի Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և այստեղ սկսեցի բուժվել»:
Ըստ Նիկոլոզ Գամղրելիձեի, չնայած նրան, որ հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկությունը կոնֆիդենցյալ է, որոշել է տեղեկությունը հրապարակել անձամբ:
«1. Համարում եմ, որ հիվանդությունը ամոթ չէ: 2. Չեմ ուզում, որ այս հարցը դառնա տարբեր մեկնաբանությունների առարկա: 3. Եւ որ ամենակարևորն է, չեմ ուզում սա դառնա ավելորդ պանիկայի աղբյուր: Վստահ եմ, որ եթե լինենք էլ ավելի սոլիդարական և յուրացնենք մեր քաղաքացիական պարտականությունները, շատ արագ կհաղթահարենք այս խնդիրը»,- գրում է Նիկոլոզ Գամղրելիձեն:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի:
Տարածեք :