Առողջապահություն
Նինոծմինդայի բնակչիչը տեղափոխվել է Աբասթումանիի հիվանդանոց
Նինոծմինդայի «Ռադիո NOR»-ի հաղորդմամբ, Վրաստանի քաղաքացին, որը մարտի 15-ի երեկոյան Հայաստանից է ժամանել, տեղափոխվել է Աբասթումանիի Թոքաբանական կենտրոնի մեկուսացման գոտի: Նա չունի կորոնավիրուսի ախտանիշներ, սակայն դեռևս քաղաքացին գտնվում է կարանտինում:

Ջերմաչափման ընթացքում Վրաստանի քաղաքացին, որը Նինոծմինդայի գյուղերից մեկի բնակիչ է, «Նինոծմինդա» մաքսատանը ունեցել է 37℃ ջերմություն: Այդ պատճառով նա տեղափոխվել է Աբասթումանիի թոքաբանական կենտրոն:

Նինոծմինդայի ՀԱԿ-ում չեն հաստատում այս տեղեկատվությունը՝ ասելով, որ իրենց աշխատակիցները «Նինոծմինդա» անցակետում անընդհատ հերթապահում են, և կորոնավիրուսի կասկածի ոչ մի դեպք չի գրանցվել:

Աբասթումանի Թոքաբանական կենտրոնում հաստատում են տեղեկությունն այն մասին, որ անցած գիշեր «Նինոծմինդա» անցակետից ջերմությամբ բերվել է Վրաստանի քաղաքացի:

«Նա ոչ մի ախտանիշ չունի: Նրա վիճակը շատ լավ է: Չկա այնպիսի բան, որը մեզ կտար մտահոգության առիթ: Մենք անընդհատ հետազոտում ենք, անհրաժեշտության դեպքում, նրան կուղարկենք Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց», – ասել է Աբասթումանիի Թոքաբանական կենտրոնի ղեկավար Կախա Բերիձեն:

Կարանտինի հայտարարման ժամանակ այս կենտրոնում ստուգում է անցել 50 պացիենտ, բայց նրանցից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել COVID-19: Այսօր Կենտրոնում մնում է 16 մարդ, որոնց վիճակը գնահատվում է նորմալ: Նրանցից ոմանց կարանտինային ժամկետն արդեն լրանում է և նրանք կվերադառնան տուն: jnews.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.