Վրաստանում կորոնաավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 47-ի:
Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Մինչ այդ, գրանցվել էր 44 դեպք: 44-րդ վարակակիրը ծովափնյա Բաթումի քաղաքում է: Պացիենտը վարակի կասկածանով բուժօգնության է դիմել նախօրեին, այսօր հաստատվել է: Հաստատվել է նաև, որ վարակումը կապ ունի արտերկրի հետ, վարակակրի տվյալները ճշտված են: Այսպիսով՝ Բաթումիում վարակվածների թիվը 2-ի հասավ:
Ավելի վաղ վարակաբանները զգուշացրել էին, որ առաջիկայում սպասվում է վարակվածների թվի աճ: Մասնագետները նաև զգուշացնում են վարակի տարածման այն տեսակի մասին, երբ պացիենտները չգիտեն, երբ ու ինչպես են վարակվել, ու իրավիճակը կարող է համաճարակի հանգեցնել:
Գոյություն ունեցող տվյալներին ավելացել է ևս երեք դեպք:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցվում է կորոնավիրուսի 47 հաստատված դեպք, նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել: Կարանտինի ռեժիմում է մնում 1 966 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 259-ը: