Առաջիկա օրերին Վրաստանում կլինի կորոնավիրուսի վարակակիրների զգալի աճ. Թենգիզ Ցերցվաձե
Իմ կանխատեսմամբ, առաջիկա օրերին կլինի նոր կորոնավիրուսի վարակակիրների զգալի աճ, հնարավոր է մեկ, երկու շաբաթ շաբաթում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն:
Նա չի բացառել, աճը հնարավոր է գրանցվի երկնիշ թվերով, ինչպես նաև չի բացառել մահացու դեպքերը, սակայն հույս է հայտնել, որ Վրաստանն իր ցուցանիշով ինչպես մինչ այժմ, ապագայում ևս հեռու կլինի եվրոպական երկրների տվյալներից:
«Դեռևս ամեն օր ավելանում են միանիշ թվեր: Հնարավոր է, անցնենք երկնիշ թվերի, սակայն եռանիշ թվեր ես անձամբ չեմ սպասում: Միևնույն ժամանակ ասեմ, որ անհնարին բան չկա: Ամերիկայում, որտեղ մեկ օրում գրանցվել է 7500 դեպք, քառանիշ աճ է: Հավանաբար, կունենանք նաև մահացու դեպքեր: Ես հավատում եմ և իմ ցանկությունն է, որ երբ կլինի գագաթնակետը և դեպքերի թիվը կավելանա, մենք չենք հասնի Եվրոպայի երկրների մակարդակին»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: