Սամցխե-Ջավախքում ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց թիվն աճում է
Սամցխե-Ջավախքի վեց մունիցիպալիտետներում, այս պահի դրությամբ ինքնամեկուսացված է 705 մարդ:
Մարտի 27-ի տվյալների համաձայն, ամենամեծ ցուցանիշը գրանցվում է Ախալքալաքում, որտեղ մեկուսացված է 337 քաղաքացի: Ամենափոքրը՝ Ադիգենում, որտեղ նրանց թիվը հասել է 9-ի:
Ինչ վերաբերվում է մնացած տարածաշրջաններին՝
Նինոծմինդայում - 185
Ախալցիխեում - 118
Ասպինձայում - 29
Բորջոմում - 27
Կարանտինային գոտում գտնվում է 470 քաղաքացի: