Ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում. Ապրիլի 7-ի տվյալները
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ 25 հոգի էլ ապաքինված դուրս է գրվել։
Վարչապետի խոսքով՝ երեկ բացառիկ օր էր, քանի որ առողջացումով դուրսգրվողներն ավելի շատ են եղել, քան՝ հաստատված դեպքերը։
Նա ասաց նաև, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել։
«Երկու հոգի, ովքեր գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, արդեն ավելի լավ վիճակում են», - նշեց վարչապետը։
Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց առավել զգուշությամբ պահել սահմանափակումները, որպեսզի երկուշաբթի օրվանից կարողանան ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրեն, եթե, իհարկե, վիճակագրությունը նման հնարավորություն տա։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել էր 833 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8 մարդ: