Ինչպես է կորոնավիրուսը տարածվում հազալիս. տեսանյութ
14.04.2020
Ֆինլանդիայի երեք գլխավոր համալսարանների գիտնականները սուպերհամակարգչի օգնությամբ մոդելավորել են խոսելու կամ փռշտալու ժամանակ առաջացող կաթիլների ամպի տարածումը։
Ըստ aalto.fi–ի` պարզվել է, որ վիրուսային մասնիկները բավական երկար կարող են օդում կախված մնալ, ինչը նշանակում է, որ համավարակի շրջանում ավելի լավ է խուսափել մարդաշատ վայրերից։ Գիտնականները դիտարկել են այն տարբերակը, երբ հիվանդը խոսում է, փռշտում կամ հազում է օդափոխման համակարգ ունցող սուպերմարկետում։
Համակարգչային ծրագիրը հաշվարկել է, թե ինչպես են առաջացող աերոզոլի փոքրիկ՝ 20 միկրոմետրից էլ պակաս տրամագիծ ունեցող կաթիլները տարածվում օդում։ Պարզվում է՝ այդքան փոքր կաթիլները չեն ընկնում գետնին, այլ մնում են օդում՝ նույն տեղում, կամ շարժվում են օդային հոսանքների հետ։ Նման «ամպը» սովորաբար ցրվում է միայն մի քանի րոպե անց։
Լորձի և թքի կաթիլների մեջ, կախված հիվանդության փուլից, կարող են հսկայական թվով վիրուսային մասնիկներ լինել։ Հայտնվելով այլ մարդկանց շնչուղիներում`դրանք կարող են թափանցել բջիջների մեջ և հիվանդության պատճառ դառնալ (դրա համար էլ բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս տնից դուրս գալ պաշտպանիչ դիմակով)։ Նախնական արդյունքների համաձայն՝ նախորդ տարիների հետազոտությունների վրա հիմնված խորհուրդները, այն է՝ խուսափել մարդաշատ տարածքներից, շնչառական հիվանդության ախտանիշերի դեպքում տնից դուրս չգալ, հազալ և փռշտալ՝ դեմքը փակելով արմունկի ծալքով, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորությունը, դեռևս լիովին ակտուալ են։
COVID-19-ով վարակվելու ռիսկը շատ ավելի քիչ կլինի, եթե մարդիկ ավելի հազվադեպ գտնվեն խանութներում, ռեստորաններում և հանրային տրանպորտում։
Հիշեցնենք` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց, որ COVID-19–ը համավարակի է վերածվել։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.