Վրաստանում նոր կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Մահացած պացիենտը բուժում էր անցնում Առաջին համալսարանային կլինիկայում:
Վրաստանում կորոնավիրուսից մահացած ևս մեկ պացիենտ 60 տարեկան կին էր:
Կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանիի հայտարարությամբ, մահացածն ուներ քրոնիկ ծանր հիվանդություններ:
«Մահացած 60-ամյա կինը տառապում էր ծանր քրոնիկ հիվանդություններով: Պացիենտը դեռ տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Իրավիճակի վատացումից հետո, քանի որ չէինք կարող կառավարել օդի անբավարարությունը, պացիենտին տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք: Նա միացված էր արհեստական շնչառության սարքին: Րոպեներ առաջ արձանագրվեց մահ»,- հայտարարել է Լևան Ռատիանին:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 589 դեպք, այդ թվում պաքինվել է 221 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5260 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 553-ը: