Եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք ասել, որ գագաթնակետը հաղթահարել ենք. Մարինա Էզուգբաիա
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, այսօրվա դրությամբ, երբ երկիրը իրականում գտնվում է վարակի տարածման գագաթնակետային ժամանակաշրջանում, գոյություն ունեցող տվյալները հուսադրող են:
«Եթե մենք նայենք տվյալներին, ապա գրեթե մեկ շաբաթ է, վարակի դեպքերի ավելացումը չի գերազանցում միանիշ թվերը: Եթե այսպես շարունակվի, իսկ դուք գիտեք, որ գտնվում ենք գագաթնակետային ժամանակաշրջանում, ապա կարող ենք ասել, որ գագաթնակետը հաղթահարվել է: Նախապես դրա մասին խոսելն անհնար է, սակայն հույս ունենք, որ կարող ենք ունենալ հենց այդ սցենարը», – ասել է Էզուգբաիան:
Ըստ նրա, չնայած սահմանափակումների մեղմացմանը, բնակչությունը պետք է պատասխանատվությամբ մոտենա ստեղծված իրավիճակին:
«Բնակչությանը պետք է պատասխանատվությամբ մոտենա այս իրավիճակին, ինչպես նախկինում, և արդյունքները պետք է լինեն ավելի լավ: Ճիշտ է սահմանափակումները մեղմացվում են, սակայն բնակչությունը պետք է շարունակի օգտագործել սահմանափակումների ընթացքում առկա պաշտպանական միջոցները, և մենք չպետք է շատ փոխենք մեր ապրելակերպը, մենք պետք է շարունակենք ապրել արգելքների նորմերով»,- ասել է Մարինա Էզուգբաիան: