SSSS


Առողջապահություն
Կովիդի պատվաստանյութերից ո՞րն ու ի՞նչ քանակով ձեռք կբերի Վրաստանը
Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի պատվաստանյութով ընտրյալ խմբերի պատվաստումը կմեկնարկի դեկտեմբերին, իսկ մեծամասշտաբ հասանելիություն կլինի արդեն գարնանը: Այս մասին նա համակարգող խորհրդի նիստից հետո է հայտարարել:

Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում հասանելի կլինի այն պատվաստանյութը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կհաստատվի:

«Մենք Կովաքս հարթակի անդամ ենք, որն աշխատում է Գավիալիանսի բազայի վրա: Գավիալիանսը պատվաստանյութերի գլոբալ դաշինք է և մենք միացել ենք նրանց դեռևս 2001 թվականին: Նրանց հետ սերտ համագործակցություն ունենք և այս հարթակը կվաճառի մի քանի պատվաստանյութ, որոնք հաստատված կլինեն երեք հիմնական կենտրոնների՝ Ամերիկայի դեղորայքի գործակալության, Եվրոպայի դեղորայքի գործակալության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- նշել է Գամկղրելիձեն:

Նրա խոսքով՝ Վրաստանն այս փուլում 700 հազար մարդու համար պատվաստանյութի պատվեր է կատարել:

«Բոլոր այս պատվաստանյութերն արվում են երկու անգամ, երեք կամ չորս շաբաթը մեկ անգամ, այդ պատճառով անհրաժեշտ է 1 400 000 դոզա»,- բացատրել է Գամկղրելիձեն և ավելացրել, որ սա մոտավորապես 17 մլն դոլար կարժենա, որից 4 մլն նախնական վճարումն արդեն արվել է: Ալիք Մեդիա
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.