Ախալցխացի բժիշկը մահացել է կորոնավիրուսից
Հասակավոր կինը, ով աշխատում էր Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում, մահացել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Կորոնավիրուսի ախտորոշմամբ բժշկական հաստատություն տեղափոխուն պես, սկսել են բուժել Ս.Փ.-ին, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Շատ ծանր վիճակում է, տարեց կին էր և կորոնավիրուսն էլ ավելի բարդացրեց նրա առողջական վիճակը»,- ասում են նրա համագործակիցները:
Սա երրորդ դեպքն էր, երբ կորոնավիրուսից մահացավ բժշկական անձնակազմի ներկայացուցիչ: Առաջինը՝ Ախալքալաքի շտապ օգնության բժիշկը մահացավ, իսկ փոքր ուշ շտապ օգնության տարածաշրջանային մենեջերը: