ԱՀԿ-ն կուսումնասիրի կորոնավիրուսային նոր հարուցիչների ծագումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծում է 26 փորձագետներից բաղկացած նոր գիտական-խորհրդականների թիմ՝ կորոնավիրուսային նոր պաթոգենների ծագումն ուսումնասիրելու համար:
Փորձագետներից մի քանիսը Ուհանի քննչական առաքելության թիմի անդամներ են:
«Նոր հարուցիչների ծագման պարզումը էական նշանակություն ունի ապագա համաճարակների կանխարգելման համար», – ասել է կազմակերպության նախագահ Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը: