Ի՞նչ ապագա է սպասվում կորոնավիրուսին
Համաճարակի ծավալն առաջիկայում կնվազի, համոզված է վիրուսաբանը։
Կորոնավիրուսը մարդկությանը չի լքելու, սակայն համաճարակային իրավիճակը կմեղմանա։ Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ura.ru-ն։
«COVID-19-ը չի լքի մարդկությանը։ Մենք շարունակելու ենք իմունիտետ ձեռք բերել դրա դեմ, և խնդիրը համաճարակային իրավիճակի չի հասնելու։ Նորմալ կյանքով կապրենք, բայց այդ վիրուսով մենք ստիպված կլինենք երկար և մշտապես զբաղվել»,–ասել է Ալտշտեյնը։
Նրա խոսքով` քանի որ շատերն արդեն պատվաստվել են, մեծ քանակությամբ պատվաստանյութ է ստեղծվել, վիրուսի «հեռանկարները վատ են»։ Համաճարակի ծավալն առաջիկայում կնվազի։