Ի՞նչ է նշանակում «երկարատև կովիդ»
Այդպես կոչված «երկարատև կովիդը» կորոնավիրուսի ևս մեկ հատկանիշ է, որ այն տարբերում է այլ վիրուսներից՝ ասել է Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն։
««Երկարատև կովիդ»՝ այսպես են բժիշկներն անվանում այն ախտանշանները, որոնք վարակվելուց հետո կարող են տևել 7-8 ամիս։
Կորոնավիրուսը կարող ենհ հաղթահարել թեթև, ամբողջովին ասիմպտոմատիկ, բայց հետո կարող են առաջանալ բարդություններ, որոնք բավականին երկար են տևում և էական ազդեցություն թողնում մեր կյանքի որակի վրա։ Դա կարող է լինել հազ, ուժեղ ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում, ջերմություն, քնի խանգարում, դեպրեսիա, հիշողության հետ կապված խնդիրներ, մազաթափություն, հոդացավեր և այլն»,- ասել է Իվանե Չխաիձեն։
Ցանկանում ենք հիշեցնել, որ առաջարկությունների համաձայն, չնայած Omicron տարբերակի պարզությանը, իրավիճակը թույլ չի տալիս հանգստանալ։ Նույնիսկ եթե վիրուսն ասիմպտոմատիկ է և հեշտությամբ նահանջող, ախտանշանները կարող են տևել 7-8 ամիս և լուրջ ազդեցություն ունենալ առողջության վրա։