COVID-19 համավարակը կլինի մարդկություն պատմության վերջին համավարակը.ԱՀԿ
COVID-19-ը կլինի մարդկության պատմության վերջին համաճարակը, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Դուբայում Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ակնհայտ է, որ կորոնավիրուսը լինելու է մարդկության պատմության վերջին համաճարակը։ Այս պատուհասը դարձել է ավելին, քան պարզապես առողջական ճգնաժամ։ Կորոնավիրուսը խլել է ավելի քան վեց միլիոն մարդու կյանք։ Առողջապահական համակարգերը խաթարվել են, և այս դարում առաջին անգամ նկատվել է մոլորակի վրա բացարձակ աղքատության մեջ ապրող մարդկանց թվի աճ։ Դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի ներկայիս համաճարակը և ինչ վնաս կհասցնի դրան, բայց մենք պետք է դրա դասերը քաղենք»,- ասաց նա։
Գեբրեյեսուսն ասել է, որ ԱՀԿ-ն միջազգային համաձայնագիր է մշակում ապագայում վաղ նախազգուշացման համակարգ ստեղծելու համար, որը կօգնի նախապատրաստվել պոտենցիալ համաճարակի կարգավիճակ ունեցող հիվանդությունների դեմ պայքարին: Նա առաջնահերթություն է համարել բազային մակարդակով առաջադեմ առողջապահական համակարգերի ստեղծումը՝ առանձին ոլորտներում առավելագույն արդյունքների հասնելու փոխարեն։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ COVID-19-ից մահացությունների թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 43 տոկոսով, մինչդեռ վարակվածների թիվը նվազել է 14 տոկոսով։