«Covid-19» ավարտից շատ հեռու է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ «Covid-19»-ը շարունակում է մնալ համաշխարհային նշանակության արտակարգ իրավիճակ։ Ինչպես նշվում է անկախ փորձագետների արտակարգ կոմիտեի հայտարարության մեջ, վարակման դեպքերի թվի աճը, վիրուսի շարունակական էվոլյուցիան և որոշ երկրներում առողջապահական համակարգի վրա ճնշումը ցույց են տալիս, որ իրավիճակը դեռևս արտակարգ է։
Կոմիտեի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրանցված դեպքերի թիվն աճել է 30%-ով։
«Covid-19-ը հեռու է ավարտվելուց», – ճեպազրույցում ասաց ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Ես մտահոգված եմ, որ Covid-19-ի դեպքերի թիվը կշարունակի աճել՝ լրացուցիչ ճնշում գործադրելով ծանրաբեռնված առողջապահական համակարգերի և բուժաշխատողների վրա։ Ինձ մտահոգում է նաև մահացությունների աճի միտումը։ «Կովիդ-19»-ի հետ կապված՝ անցած ուրբաթ տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, որը եզրակացրել է, որ վիրուսը շարունակում է մնալ միջազգային կարևորության արտակարգ իրավիճակ հանրային առողջության համար»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը։