Վրաստանում մանկական ուռուցքաբանական պետական կլինիկա կբացվի
Վրաստանում նախատեսվում է բացվել մանկական ուռուցքաբանական պետական կլինիկա և կիսել զարգացած երկրների լավագույն փորձը և ներգրավել օտարերկրյա փորձագետների։ Այս մասին որոշումը կայացրել է Վրաստանի առողջապահության նախարարը: Զուրաբ Ազարաշվիլիի որոշմամբ, ցանկանում են նաև ընդլայնել հեմատոուռուցքաբանական ծառայությունները երկրում։
Ըստ փախստկանների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, այդ նպատակով գերատեսչությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները գտնվել են Թել-Ավիվի առաջատար ուռուցքաբանական-արյունաբանական պետական կլինիկաներում։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել կլինիկաների ղեկավարների և կլինիցիստների հետ, ծանոթացել հեմատոուռուցքաբանական ծառայությունների ոլորտում ներդրված փորձին։ Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաև մանկական ուռուցքաբանության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք, մոբիլիզացնելով արտաբյուջետային միջոցները և համընդհանուր համերաշխությունը, նպաստում են Իսրայելում մանկական ուռուցքաբանական ծառայությունների զարգացմանը։
Վրաստանում մանկական ուռուցքաբանական պետական կլինիկայի ստեղծման գործընթացում գերատեսչությունը նախատեսում է կիսել զարգացած երկրների լավագույն փորձը և ներգրավել օտարերկրյա փորձագետների։ Իսրայելից հետո աշխատանքային խմբի անդամները կծանոթանան Գերմանիայում հեմատոուռուցքաբանական ծառայությունների պրակտիկային։