Վրաստանում գրիպից մահվան դեպքեր են գրանցվել
Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում գրիպից մահվան միայն 2 դեպք է հաստատվել։
Ինչպես նշում է Ցերցվաձեն սոցցանցում հրապարակված տեղեկատվության մեջ, շնչառական վարակների հաճախականությունը վերջին շրջանում կայուն է և համապատասխանում է սեզոնի միջին վիճակագրությանը։
«Ամենատարածված շնչառական վարակներն են՝ գրիպը A (հիմնականում H1 և H3 ենթատեսակները), շնչառական սինցիցիալ վիրուսով վարակները, ադենովիրուսները, ռինովիրուսները, պարագրիպի վիրուսները և ոչ թե COVID-19-ի վարակները։
Կրկին գոհունակությամբ ուզում եմ նշել, որ շնչառական վարակները (ներառյալ գրիպը) շատ լավ կառավարվում են Վրաստանի առողջապահական համակարգի կողմից, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Վրաստանում այսօրվա դրությամբ, գրիպից մահացության ընդամենը 2 դեպք է հաստատվում»,- ասում է Թենգիզ Ցերցվաձեն։