Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
Շաքարային դիաբետի դեմ պայքարի պետական ծրագրում ընդգրկված բոլոր շահառուներն ապահովված են ինսուլինով, իսկ տարածված տեղեկությունը, թե հանրապետությունում դեղամիջոցի պաշար չկա, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ շաքարային դիաբետի կառավարման պետական ծրագրով նախատեսված դեղորայքը շահառուներին է հասցվում առանչ խոչընդոտի և ոչ մի հիվանդ առանց ինսուլինի չի մնում։
Նաև այն, թե իբր շաքարախտի բուժման համար դեղերի գնման մրցույթներ չեն անցկացվել, նշված տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Հանրությանը տեղեկացնելու նպատակով պարզաբանում ենք, որ ինսուլին մատակարարող ընկերությունների հետ պայմանագրեր են կնքվել, և պաշարները համակարգված համալրվում են։ Շահառուները հնարավորություն ունեն ստանալու նշված դեղորայքի անհրաժեշտ քանակությունը։ Համապատասխան որոշմամբ (Կառավարության 2023 թվականի առողջապահության պետական ծրագրերը հաստատելու մասին N609 որոշում) եռամսյա մատակարարումների տրամադրում չի նախատեսվում»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ