Կապիկի ծաղիկի դեմ պայքարի համար ԱՀԿ-ն 135 միլիոն դոլար կհատկացնի
Կապիկի ծաղիկի տարածման դեմ պայքարելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է մոտ 135 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել առաջիկա վեց ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
«Կապիկի ծաղիկի տարածումը հնարավորինս արագ կանգնեցնելու համար մեր նախնական գնահատականներով, մոտ 135 միլիոն դոլար անհրաժեշտ կլինի առաջիկա վեց ամսվա ընթացքում, հիվանդության սուր փուլում», - նշել է Գեբրեյեսուսը:
Նա օգոստոսի 14-ին հայտարարեց, որ «Կապիկի ծաղիկի» վիրուսի դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության համապարփակ և համակարգված աշխատանք», և մի շարք երկրներում արտակարգ դրություն հայտարարեց: