Առատ տեղումները մեծացնում են սրտի հիվանդությունից մահաբեր վախճանի վտանգը. The BMJ
Առատ տեղումներն առնչվում են սրտի և թոքերի հիվանդություններից մահաբեր վախճանի բարձր ռիսկին: Նման եզրակացությանն են հանգել Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի գիտնականները՝ Շվեյցարիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների գործընկերների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The BMJ հանդեսում։
Գիտնականները վերլուծել են 6 մայրցամաքների 34 երկրների և տարածաշրջանների՝ 1980- 2020 թվականների մահացության տվյալները: Այդ ընթացքում մահացել է 109 միլիոն 954 հազար 744 մարդ։ Նրանցից ավելի քան 31 միլիոնը մահացել է սրտանոթային հիվանդություններից, 11 միլիոնը՝ շնչառական հիվանդություններից։ Գիտնականներին հետաքրքրող հիմնական ցուցանիշը եղել է ամենօրյա մահերի և տեղումների միջև կապը։
Հետազոտողները պարզել են, որ բոլոր տարածաշրջաններում հորդառատ անձրևների օրը՝ հնգամյա վերադարձի ժամանակաշրջանով, պայմանավորված է բոլոր պատճառներով մահաբեր վախճանի վտանգի 8%-ով, սրտանոթային հիվանդություններից՝ 5%-ով և շնչառական հիվանդություններից՝ 29%-ով 14-օրյա անձրևից հետո:
Անձրևների ավելի քիչ փոփոխականություն կամ աղքատ բուսականություն ունեցող երկրներում և տարածաշրջաններում ծայրահեղ տեղումների դեպքերից հետո մահացության ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել:
Լրացուցիչ վերլուծությունները ցույց են տվել, որ չափավոր և (երբեմն) առատ տեղումներն առնչվում են մահացության վտանգի նվազեցմանը: Ամենայն հավանականությամբ, այս պաշտպանիչ ազդեցությունը կապված է եղել օդի մաքրման և փակ տարածքներում գտնվող մարդկանց հետ: