Այս ընտրությունները ոչ լեգիտիմ էին. Խազարաձե
Այս ընտրությունները ոչ լեգիտիմ էին, իսկ միջազգային հանրության կողմից դրանց լեգիտիմացումն անհնար է, դա տեղի չի ունենա, հայտարարել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
Նրա խոսքով, կարեւոր է միջազգային գործընկերների իրազեկումն ու ներգրավումը։
«Այսօրվա հանդիպումը շատ բովանդակալից էր, նրանք շատ բան սովորեցին։ Մենք նրանց ներկայացրել ենք շատ ուժեղ փաստարկներ և խախտումներ, որոնք ամեն օր գալիս են։
Միջազգային գործընկերների իրազեկումն ու ներգրավումը շատ կարևոր է։ Նրանք գոհ հեռացան։ Մենք ավելի շատ տեղեկատվություն կհաղորդենք վաղը, մյուս օրը, հաջորդ օրերին, քանի որ այս ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ, և դրանց լեգիտիմացումը միջազգային հանրության կողմից անհնար է, դա տեղի չի ունենա»,- ասել է Խազարաձեն։
Տեղեկության համար՝ ընդդիմադիր միավորման առաջնորդները հանդիպել են դեսպանատների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Հանուն փոփոխությունների կոալիցիա», «Ուժեղ Վրաստան» և «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը չեն մասնակցի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամները։