Ախալցիխում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
37 Ախալցիխի տարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կազմել ամփոփիչ արձանագրությունը։ Ամփոփիչ արձանագրության համաձայն՝ Ախալցիխի մունիցիպալիտետում մասնակցություն է ունեցել 21 572 ընտրող, որոնցից հիմնական կուսակցություններին ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
Կոալիցիա փոփոխությունների համար - 2 230
Ազգային շարժում - 2 310
Լելո - 1 359
Գախարիա - 1 059
Վրացական երազանք - 13 125
Ամփոփիչ արձանագրությունում արտացոլված որոշմանը համաձայն չեն Ազգային շարժման և Հզոր Վրաստանի ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են և, հետևաբար, արձանագրության տվյալները չեն արտացոլում իրականությունը։