ԿԸՀ-ի նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահն ու անդամները կկարողանան կրել ծառայողական շտատային զենք։ Ըստ «Զենքի մասին» օրենքի, անձանց թվին, ովքեր լիազորված են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս օգտվել ծառայողական զենք կրելու իրավունքից, ավելանում են նաև ԿԸՀ անդամները։
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները։
Նախագծով նախատեսվում է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո պաշտպանության և մարզական կարճփողային հրազենի կրելու իրավունք կպահպանեն այն ԿԸՀ անդամները, ովքեր վերջին 4 տարվա ընթացքում անընդհատ իրականացնում էին իրենց լիազորությունները։ Սակայն այս հնարավորությունը չի տարածվի այն անդամների վրա, որոնց կողմից ընտրական օրենսդրության խախտումը հաստատվել է դատարանի որոշմամբ։