Փողոցի նկարները, նույն ինքը Սթրիթ արթը արվեստագետների համար սեփական կարծիքն արտահայտելու լավ միջոց է համարվում ինչպես նաև պոլիտիկական և սոցիալական մտքեր արտահայտելու:
15 ամյա Էլենե Թառխնիշվիլիի համար նկարչությունը հանգստություն է:
«Ինքս ինձ հետ մենակ եմ մնում և փորձում եմ խոսքս ավարտեմ թղթի վրա: 14 տարեկանում առաջին անգամ նկարեցի պատին:Լավ եմ հիշում ճանապարհը որը նկարով զարդարեցինք, շատ յուրահատուկ էր ստացվել»,- ասում է Էլենեն:
Նրա համար փողոցային նկարները 2 իմաստ ունեն՝ հոգ տանել քաղաքի ժամանակակից տեսքի մասին և հարկավոր տեղեկության փոխանցումը:
Ախալցխայի հինգերորդ հանրակրթական դպրոցի պատը նկարված է արվեստի դպրոցի սաների կողմից: Գրանկարչություն կարծես ամենուր է, շինությունների պատերին, ներքին արվարձաններում եւ տան բակում: Գրանկարչությունն ունի կոնկրետ հեղինակ ով հասարակությանն ուղղարկում է տեղտկություններ նկարչության տեսքով: Արվեստի դպրոցի տնօրենը բացատրում է, որ դպրոցական արվեստը պարբերաբար մատուցվում է այլ նախագծերի օգնությամբ:
«Մենք այդքան գումար չունենք, որ հարկավոր նկարչական պիտույքներ գնենք, ՀԿ-ների եւ քաղաքապետարանի մշակութային ծառայության օգնությամբ մենք փորձում ենք աշխատել քաղաքի գեղեցկության եւ տեղեկատվության վրա»,- ասում է Նանա նաթենաձեն:
Նրա իսկ խոսկով՝ քաղաքում նկարչական տեղեր չկան, որոնք տեսանելի կլինեն:
«Մենք հեշտությամբ նկարում ենք, քանի որ դպրոցականները ներգրավված են նկարչական գործընթացում»,- ասում է նա:
Հինգերորդ հանրակրթական դպրոցի պատին մի քանի թեմա է համատեղած – Թմրա պոլիտիկան, առողջ ապրելակերպի տարածումը, էկոլոգիան, առողջությունն ու երեխաների պաշտպանության օրը:
Սկզբում նկարչության այս տեսակը հայտնություն գտել էր Ամերիկայում: Որտեղ նկարիչներին կոչում էին «փողոցի ավազակներ» : Նրանք մտածում էին, որ նկարներով պատերը տգեղացնում էին: Նկարիչները նկարում էին քանդված շենքերի և փլատակների վրա:Փոքր ուշ նրանք կոչվում էին գիշերային արվեստագետներ: Քանի որ նկարչւոթյունը Ամերիկայում պատժվում էր օրենքով:
Փողոցային նկարները նորություն են Վրաստանի համար: Արվեստի այս ոլորտը նպաստում է աշխատանքների հայտնության ձեռքբերմանը:
Թեեւ փողոցային արվեստը տարածվել է բազմաթիվ քաղաքներում, գոյություն ունի օրենք, որի համաձայն ինքնակամ նկարչությունը պատժելի է: Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, սկզբնական տուգանքը կազմում է 50 լարի, Կրկնակի գործունեության դեպքում ՝ 500 լարի: Նաեւ նախատեսում է այլ վարչական պատիժներ: