2016 թվականներին նախատեսվող Ախալցխայի պատմական բաղնիքների վերականգնումը դեռեւս չի իրականացվել:
Ախալցիխեում, Ռաբաթի տարածքներում գտնվող բաղնիքները օր օրի կորցնում են իրենց սկզբնական տեսքը: Տարիների ընթացքում հողը ներս է լցվում և ավերվում է գմբեթը:
«25-30 տարի առաջ գմբեթները ավելի լավ էին պահվաղ, քան հիմա: Այս հուշարձանը պետք է վերակենդանանա,պահպանվի և հնարավոր է օգտագործել ոչ միայն էքսկուրսիաների համար, այլև այնտեղ իրականացնել նկարահանդեսներ»,- ասում է պատմաբան Ցիրա Մեսխիշվիլին:
Բաղնիքի գմբեթը
Մշակութային ժառանգության հուշարձանը սպասում է թուրք մասնագետներին:
« Երբ մշակութային ժառանգության հուշարձանների ցանկը սահմանվեց, մեր կողմից առաջարկված Օսմանյան հուշարձանների ցանկում մենք թվարկեցինք Ախալցիխեի և Ածղուրի պատմական բաղնիքները: Թուրքական կողմը կարծիք հայտնեց, որ իրենց մասնագետները նույնպես ներգրավվեն այս գործընթացում: Ծրագրային փաստաթղթերի վերանայումը , հաշվարկը և վերանորոգումը նրանց իսկ մասնակցությամբ կկատարվի: Նույնչափ կարևոր հարց է մեզ համար նաև « Օշկի» վերանորոգումը»,- ասում է մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ծառայության ղեկավար Բեքա Բառամիձեն:
Գործակալությունում նշում են, որ վրացական կողմի լոգանքների վերանորոգման ծրագիրը պատրաստ է, Նախագիծն ու բաղնիքները թուրք մասնագետները ուսումնասիրել են 2018 թվականին: Նրանք գարնանը նորից կժամանեն Վրաստան, եվ իրագործման վերջնական ժամկետը կհաստատվի:
Հուշարձանի վերականգնման մասին խոսել սկսել են Ռաբաթի համալիրի կառուցումից հետո 2015 թվականին: Այդ ժամանակ մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության փոխտնօրենը 9-րդ ալիքի մոտ հայտարարում էր, որ պատմական բաղնիքները կվերադառնան իրենց սկզբնական տեսքին: Ըստ Պաատա Գափրինդաշվիլիի՝ նախագիծը մասնակիորեն պատրաստ էր, եւ վերականգնումը կսկսվեր այն բանից հետո, երբ տեղական ինքնակառավարման մարմինները մաքրեին հուշարձանը:
«Ծրագիրը հավանաբար ավարտվել է 2016 թվականին: Երբ հաստատվի բյուջեն այդ ժամանակ հոգ կտանենք ֆիզիկական աշխատանքի մասին: Գործալության պլաններում նշվում է որ այս ծրագիրը պետք է իրագործեն և որ պատրաստ են ցուցադրել անհրաժեշտ օգնություն»,- հայտարարել է գործակալության տնօրենի տեղակալ Պաատա Գապրինդաշվիլին 2015 թվականին:
Ռաբաթում արեւելյան ոճի բաղնիքները վերականգնման համար պատրաստել էին դեռ երեք տարի առաջ: 2016 թվականի հունվարին, Ախալցխայի քաղաքապետարանը հայտարարել է Մշակութային ժառանգության հուշարձանի մաքրման տենդեր: 34 000 լարի տեղական բյուջեից է տրամադրել: Այս գումարը կօգտագործվեր տղամարդկանց եւ կանանց լողավազանի եւ սենյակների մաքրման համար:
Մաքրման աշխատանքներ
«Հաջորդ փուլը կանցկացվի մշակութային ժառանգության գործակալության կողմից եւ մենք վերականգնման գործը կհասցնենք ավարտին»,- մաքրման աշխատանքների ավարտից հետո ասում էին Ախալցխայի քաղաքապետարանում:
Արեւելյան բաղնիքները բաղկացած էին փոքր եւ մեծ չափի սենյակներից, և նրանցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունեին: Կանանց համար առանձնացված սենյակներ կային, իսկ տղամարդիք հատուկ լողավազաններ ունեին: Ըստ պատմաբանների, շինությունը, որը պատկանում է 17-18-րդ դարերին, յուրահատուկ է իր կառուցվածքով:
« Տարածքը չի հայտնաբերվել: Այստեղ հնագետներ չեն եղել»,- հայտարարում է հնագետ Ջումբեր Չոխելին, ում վերահսկողության ներքո իրականացվել են մաքրման աշխատանքները:
Արեւելյան տիպի պատմական լոգանքները Սամցխե-Ջավախքում տեղակայված են ինչպես Ռաբաթում, այնպես էլ Ածղուրում:Թուրքիայի կողմից սահմանված Մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում հայտնվել են նաև նշված լոգարանները, այդ իսկ պատճառով թուրք մասնագետները կմիանան լոգարանների վերականգնման աշխատանքներին: