Ախալցիխեի նկարչական դպրոցը սկսել է, Սամցխե-Ջավախքի մոռացված մասնագիտություններից մեկի՝ խեցեգործության վերականգնումն ու զարգացումը:
Մարիա Չախմախչյանը և Թամար Թամարաձեն մանկուց նկարում են: Մասնագիտությամբ հագուստի դիզայներներ են և կավե նմուշներ մինչ օրս միասին են պատրաստում:
«Նկարչությունը, գրանկարչությունը, կավեգործությունը շատ եմ սիրում: Խեցեգործությամբ զբաղվում եմ արդեն 2 տարի»,- նշում է Մարիամը:
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի նախկին ուսանողը՝ նկարչական դպրոցի առաջադեմ ուսանողներից մեկն է.
«Խեցեգործությունը տրամադրություն է ստեղծում, եթե վատ տրամադրութուն ունես, հանգստացնում է»,- ասում է Թամար Թամարաձեն:
Ոլորտի ավելի լավ ուսուցման համար, դպրոցը Թբիլիսիից կավի վարպետ Թադեոս Իվանիձեին հրավիրեց: Աշխատանքները վարպետի խորհրդով են ստեղծվում:
« Խեցեգործությունը ոչ միայն արվեստ, այլև արհեստ է: Խեցեգործության տարածման համար, իմ մասնագիտությունն ուսուցանում եմ նկարչական դպրոցի սաներին: Իսկ Թբիլիսիում բացել եմ արհեստանոց:Որտեղ պատրաստվում եմ աշխատանքի վերձնել լավագույն աշակերտներին: Խեցեգործությունը չպետք է մոռացվի, դրա համար փորձում եմ իմ գործը փոխանցեմ նաև իմ թոռներին»,- ասում է խեցեգործության մասնագետ Թադեոս Իվանիձեն:
«Խեցեգործությունը մեր շրջանում մոռացության է մատնվել, փորձում ենք պահել և պահպանել այն»,- ասում է նկարչական դպրոցի տնօրեն՝ Նանա Նաթենաձեն:
Մասնագիտությամբ նկարիչ Նանա Նաթենաձեն խեցեգործությամբ 2 տարի առաջ հետաքրքրվեց և նկարչական դպրոցում աշակերտների հետ սկսեց այս ոլորտի ուսումնասիրումը:
Նկարչական դպրոցում միաժամանակ աշխատում են կավեգործության, կերամիկայի և ճենապակու վրա:
Վերջինիս վրա աշխատել սկսեցին Կաբադոկիա գնալ-գալուց հետո: Ասում է, որ խեցեգործության աշխատանքները հաճույք են պատճառում և հոգեպես հանգստացնում են:
«Գոյություն չունի այնպիսի մարդ, ով խեցեգործությամբ թունավորվի և չզբաղվի այս գործով»,- ասում է նկարչական դպրոցի տնօրենը:
Կերամիկական վառարանը ձեռք է բերվել Անգլիայի աճուրդում եւ գումարի մի մասը սեփական բյուջեից է վճարել:
«Այս պրոցեսը այնքան դժվար էր, որ չգիտեմ արդյո՞ք կկարողանամ կրկին»,- ասում է նա:
Նկարչական դպրոցի փոքր անդամները կավի, մեծերը՝ ճենապակու վրա են աշխատում, քանի որ այս աշխատանքի համար հարկավոր է մասնագիտական ունակություն և բավականաչափ գիտելիքներ: