Ռաբաթիի վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլ չի լինելու
27.02.2019
Ախալցիխեի պատմական ավաննում, հնագույն ժողովարաններից մեկը դեռևս կանգուն է:
Ռաբաթիում հրեական համայնքի մատուռը կառուցվել է 1902 թվականին եւ այժմ չի գործում: Այնտեղ մեկ ֆիլմեր էին ցուցադրում, մեկ գրադարան և մշակույթի տուն էր, վերջում բռնցքամարտի դարպասի նշանակություն ուներ:
«Տանիքը հանած է, անձրևը ներս է լցվում, ամեն կողմից բաց է, պատուհաններ և հատակ չունի: Այսպես որ շարունակվի, 2 տարվա ընթացքում կքանդվի: Վերանորոգման մասին ոչ ոք ոչինչ չի ասում: Մենք այդքան հնարավորություն չունենք, իսկ կառավարությունը չի պատրաստվում վերանորոգել»,- ասում է հրեա հասարակության ներկայացուցիչ՝ Սիմոն Լեվիշվիլին:
Սինագոգից բացի, Ռաբաթիում վերանորոգման կարիք է զգացվում գրեթե բոլոր հնագույն շինույթներում, այդ թվում բաղնիքները, մատուռները և բնակելի տները, Ամբողջ տարածքը ունի մշակութային ժառանգության կարգավիճակ:
«Յուրաքանչյուր շինության, լինի դա կրոնական կամ բնակելի տուն, օգնություն է հարկավոր: Տարածքում ամեն քար, ամեն կառույց հուշարձանի կոչում ունի: Եթե ինչ որ մեկը որոշում կայացնի, վերանորոգել որևիցե կառույց, օրինակ՝ պատուհաններ փոխել ցանկանան, հարկավոր է հատուկ ծրագիր կազմել, դիմելև համաձայնվել մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության հետ»,- ասում է Ախալցիխեի քաղաքապետարանում մշակութային գործակալության մասնագետ, պատմաբան՝ Ռեզո Անդղուլաձեն:
Մինչև սինագոգ հասնելու զբոսաշրջիկը նախ պետք է անցնի Աթոնելի փողոցը: 14 համարում գտնվող երկհարկանի տանը 3 ընտանիք են ապրում: 3-ն էլ միայնակ կանայք են: Նրանցից մեկը Մանանա Իգիթխանիշվիլին է: 70-ամյա կինն ասում է, որ այդտեղ ապրելը վտանգավոր է:
«Պատշգամբի ապակիները ամբողջովին կոտորված են: Տանիքից ջուր է ներս կաթում: Վախենում ենք երկրորդ հարկի աստիճաններով: Վերանորոգել այս տունը, կառավարության համար դժվար չի լինի, չուտով պատշգամբը փողոցում կհայտնվի»,- ասում է պատմական տարածքում բնակվող կինը:
Պատմական ավանում վերանորոգման մի մասը անցկացրել են 2012 թվականին: Այն ժամանակ կառավարությունը առավել նշանակավոր էին համարում Ախալցիխեի բերդը և այնտեղ տանող ճանապարհը: Մնացած տարածքի կարգավորումը 2012 թվականից ծրագրում են:
Ախալցիխեի այն ժամանակվա պատգամավորի խոսքով՝ երկրորդ փուլում պլանավորում էին վերանրոգել բերդի վերևի մասը,կարգավորել ավտոկայանատեղերը, ինչպես նաև վերամշակել հին բաղնիքների տեսքը:
«Զբոսաշրջիկների մեծ մասը Իզրաելից հետաքրքրվում են նենց այս տարածքով:Վերանորոգման երկրորդ փուլից հետո նշանակալիորեն կմեծանար զբոսաշրջիկների թիվը: Տնտեսագիտական ոլորտում, մեծ օգուտ կլիներ»,- ասում է Գելա Դեմետրաձեն և ցույց է տալիս այն ծրագրերը, որոնց իրագործումը տարիներ շարունակ պլանավորում էին:
Նոր կառավարությունը բազմիցս հայտարարել է Ռաբաթիի պատմական տեղամասի վերականգնման երկրորդ փուլի սկիզբը:
2013 թվականին Կախա Կալաձեն Ախալցիխեում լրագրողների մոտ հայտարարել է.
«Եթե ծրագրում էին, և դա նպատակահարմար է, մենք կշարունակենք և կանենք ամեն ինչ»:
Սույն թվականի նոյեմբերին «Ախալցիխեի բերդի» տնօրեն՝ Էլգուջա Բիճաշվիլին հայտարարում էր, որ երկրորդ փուլը 2014 թվականին կենտրոնական բյուջեից կֆինանսավորվեր և վերանորոգումը գարնանը կսկսվեր:
«Սամցխե-Ջավախքի բնակչությանը հիշեցնում եմ, որ մնացած տարածքը կվերանորոգենք: Սա ասում է մշակույթի նախարար՝ Գուրամ Օդիշարիան: Այս ամենի մասին դեռ համաձայնվում են: Կարող եմ ասել, որ բաղնիքների և երկրորդ փուլի վերանորոգման աշխատանքները գարնանը կվերսկսվեն»:
Վերջում, այս հարցի շուրջ խորհրդարանային ընտրություններից առաջ խոսել է «Վրացական երազանքի» թեքնածուն: Գիորգի Կոպաձեն հայտարարել է, որ ծրագիրն արդեն պատրաստ է, և 2017 թվականին կգործի:
Ըստ քաղաքապետարանի զարգացման հիմնադրամի՝ նրանց մոտ նման ծրագիր գոյություն չունի, և Ռաբաթիի տարածքի վերանորոգումը չեն ծրագրավորում:
Ախալցիխե-Ադիգենի պատգամավորը 9-րդ ալիքի մոտ հայտարարում է, որ Ռաբաթիի վերանորոգման երկրորդ փուլ գոյություն չուներ, իսկ ծրագիրը նրանց մտահաղացումն էր, որը նախատեսված էր Ռաբաթում գտնվող բոլոր մատուռների, նրանց մոտ տանող ճանապարհների, ինչպես նաև 300 բնակելի տների վերանորոգման համար:
«Պետք է վերանորոգվեին տները, որոնք այն ժամանակվա կառավարությունը թողել էր: Նշել ենք մոտ 290 տուն: Ենթակառուցվածքների նախարարությունը ժամանակին ուսումնասիրել է այդ հարցը: Նմանատիպ զրույցներ լինում էին նաև այն ժամանակվա նախարարի հետ, բայց հետո ղեկավարությունը փոխվեց, և «այլ առավելություններ հայտնվեցին, աշխատանքներ տարվում էին այդ ուղղությամբ»: Ամեն ինչ կախված է ֆինանսներից: Երևի սրա ժամանակն էլ կգա: Սրանից լավ Ախալցիխեն ի՞նչ ունի»,- ասում է Գիորգի Կոպաձեն:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.