«Ամեն ինչի հիմքը ֆինանսներն են»,- թատրոնում խաղերի թիվը նվազում է
«Առաջին հերթին դերասանե պետք է մտածի իր դերի և ոչ թե նյութական կողմի մասին»,- Մեսխեթի թատրոնում կգործի վաուչերային համակարգը:
Ցածր աշխատավարձը և հանդիսատեսի դիմաց վերցրած պատասխանատվությունը ստիպում է Մեսխեթի պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին փնտրել այլ՝ լրացուցիչ աշխատանք:
Թատրոնի ֆինանսավորումը անցած տարի ինչպես տեղական, այդպես էլ կենտրոնական բյուջեից կազմում էր 305 000 լարի, որի սահմաններում պետք է ներկայացնեին 7 պրեմիերա: Չնայած ֆինանսական խնդրին, թատրոնում մտածում են ապագա պլանների մասին:
Մեսխեթի թատրոնի աշխատակիցները մինչ այժմ ստիպված են փնտրել լրացուցիչ աշխատանքներ:
Գլխավոր խնդիրը ցածր աշխատավարձն է համարվում: Թատրոնում, դերասանների միջին աշխատավարձը 300 լարի է:
Լեքսո Չեմիան նրանցից մեկն է, ով լրացուցիչ աշխատավարձի համար պետական տիկնիկային թատրոնում է աշխատում:
Ի տարբերություն Լեքսոի, Մանանա Մերիձեն աշխատում է միայն թատրոնում: Կարծում է, որ աշխատավարձի պատճառով չի կարող թողնել սիրած գործը: Դրա համար, երբեմն, միջոցառումների ժամանակ հաղորդավարուհին Մանանա Բերիձեն է:
«Դժվար է հանդես գալ, որպես դերասանուհի և միաժամանակ ընտանիք պահել ցածր աշխատավարձով: Թբիլիսիում, միաժամանակ կարող ես աշխատել մի քանի թատրոններում, և աշխատավարձ ստանալ տարբեր թատրոններից: Բայց, չնայած այս ամենին, թատրոնից հեռանալ չեմ պատրաստվում»,- ասում է Մանանա Բերիձեն:
2019 թվականին Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը 1-ով քիչ պրեմիերա կդիտի:
Ախալցիխեի բնակչությունը ներկայացումների նվազումը բացասական է գնահատում և համարում, որ այս փաստը երիտասարդներին էլ ավելի կվանի մշակութային կյանքից:
«Մեսխեթիի թատրոնը տարածաշրջանում մեծ դեր է խաղում, բայց եթե հանդիսատեսը չի ցանկանում գնալ դիտելու, դերասանները յուրովի ոչինչ չեն կարող անել»,- ասում է վրաց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մարինա Սուլաքվելիձե:
Ախալցխացի Անզոր Դալալիշվիլին կարծում է, որ երիտասարդները բավական գումար չունեն, որ հաճախեն պրեմիերաների:
«Պրեմիերաների նվազմամբ, հանդիսատեսի քանակն էլ կնվազի»,- կարծում է Ախալցիխեի բնակիչ Մեգի Լացաբիձեն:
Մեսխեթիի անվան պետական դրամատիկական թատրոնը տեղական բյուջեից ֆինանսավորվում է 50,000 լարիով, իսկ կենտրոնական բյուջեից՝ 305 000 լարիով:
Ներկայումս թատրոնի անձնակազմն ունի 38 աշխատող եւ 16 դերասան:
Գեղարվեստական ղեկավար Լիա Սուլուաշվիլին կարծում է, որ թատրոնի հիմնական խնդիրը ֆինանսականն է:
«Ցանկություն ունենք երիտասարդներին վերձնել աշխատանքի, տաղանդը ցուցադրելու հնարավորություն տանք: Բայց այստեղ 2 խնդիր կա՝ աշխատավարձ ինչպե՞ս տանք և որտե՞ղ ապրեն: Հանդիսատեսն էլ ուզում է նոր դեմքեր տեսնել»,- ասում է Լիա Սուլուաշվիլին:
Մեկ պրեմիերաի պատրաստման համար միջինը անհրաժեշտ է 12-20 հազար լարի:
Գումարի հիմնական մասը ծախսվում է Մեսխեթիի թատրոնի նկարչի, ռեժիսորի, հագուստի և դեկորատոր հրավիրելու համար:
Ֆինանսական խնդիրները լուծելու համար թատրոնի աշխատակիցները դիմել են քաղաքապետին եւ Բեսիկ Ամիրանաշվիլիին:Հանդիպման ժամանակ եկան համաձայնության, և որոշեցին, որ իշխանությունը թատրոնից կգնի ներկայացումը, ապա վաուչերային համակարգով, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանինքերին և թատրոնով հետաքրքրված անձանց կօգնի հասնել թատրոն: Տոմսերի գումարից դերասանները լրացուցիչ փող կստանան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը պարզաբանում է, որ 3 պրեմիերան կֆինանսավորվի տեղական բյուջեից, իսկ երկուսը՝ կենտրոնական բյուջեից:
Տեղական իշխանության հետ հաղորդակցությունից հետո թատրոնում ֆինանսավորումը ավելացել է 30 000 լարիով, և կազմում է 80 000 լարի:
2019 թվականին կենտրոնական և տեղական բյուջեից թատրոնը կֆինանսավորեն 385 000 լարիով: