Մշակույթ
Մեսխական ոճի ներբողների իրավիճակը Վալեում ուսումնասիրել է գործակալությունը
Մշակութային ժառանգության գործակալության ներկայացուցիչը գնահատել է մեսխեթյան տիպի ներբողների կարգավիճակը:

Պարզվեց, որ հուշարձանը, որը պատկանում է Չիտաշվիլիներին, միտումնավոր չի վնասվել:

«Ձմռանը ձյունից ներբողի մի մասը վնասվեց և առաստաղը ճեղքվեց»,- ասում է չարտոնված գործերի գործակալության արձագանքման բաժնի պետը:

Լեվան Ճավճավաձեն, մեսխական հուշարձանի այժմյան տիրոջը՝ Աթանա Չիտաշվիլիի թոռնիկին հանդիպեց և նրա հետ քննարկեց մշակութային հուշարձանը փրկելու տարբերակները:

«Այնքան անտարբեր մարդ էր, ոչ մի կերպ չկարողացանք հետաքրքրություն առաջացնել նրա մոտ: Անգամ առաջարկեցինք, որ կարող ենք թանգարան կառուցել, չնայած նա պարտավոր է հոգ տանել հուշարձանի մասին: Մենք կարող ենք տուգանել, բայց նրա տուն-տեղը կվաճառեն, որ հուշարձանը վերանորոգեն»,- ասում է չարտոնված գործերի գործակալության արձագանքման բաժնի պետը:

Վալեի ներբողի տերը գործակալության ներկայացուցչին ասել է, որ դարպասի մասին հոգալու համար ֆինանսական միջոցներ չունեն: Չիտաշվիլին պատրաստակամություն հայտնեց, կառույցի պահպանման նպատակով, հուշարձանը հանձնել գործակալությանը:



Մասնագետի կարծիքով մեսխեթյան սրահի առաստաղի եւ մասամբ վնասված պատերի վերականգնումը հնարավոր է: Եթե տերը չկարողանա, այդ դեպքում գումարը ստիպված կլինի տրամադրել մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը:

«Կարծում եմ, որ պետք է վերականգնել: Հնարավոր է, մեր գործակալությունը տրամադրի հարկավոր գումարը, եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի հաստատ կամրանա և կվերանորոգվի»,- հայտարարում է Լեվան Ճավճավաձեն:

Վալեում գտնվող երկրորդ ներբողը, ըստ մշակութային ժառանգության գործակալության ներկայացուցչի, տագնապալի իրավիճակում չէ: Իսկ Ախալցիխեի քաղաքապետարանի աշխատակից՝ Ռեզո Անդղուլաձեն ասում է, որ փայտե նյութը, որով կառուցված է ներբողը, փտում է: Մեսխեթյան դահլիճը, որը ճանաչված է որպես մշակութային ժառանգության հուշարձան, պատկանում է Մանվելաշվիլիի ունեցվածքին, սակայն գործակալության ներկայացուցչին տիրոջ հետ հանդիպել չի հաջողվել:



Պետական գործակալությունը սկսել է տեղեկություններ փնտրել Մեսխեթի հուշարձանների սեփականատերերի մասին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի հետ ստորագրի պահպանման պայմանագիր: Լեվան Ճավճավաձեն նշում է, որ հուշարձանների սեփականատերերի մեծ մասը աղքատ են և իրենց հնարագվորություններով կառույցներին հետևել չեն կարող:

«Օրենքի համաձայն, հուշարձանի վերանորոգումը պետք է անցկացնի գործակալությունը: Նա իրավունք ունի, սեփականատիրոջը ստիպել, որպեսզի գումարը վճարի, սակայն այս վերանորոգումը հսկայական թվերի հետ է կապված: Չենք ուզում ոչնչացնել նրանց, քանի որ մարդը, հուշարձանի համեմատ, ավելի թանկարժեք է»,- ասում է Լեվան Ճավճավաձեն:

Մշակութային ժառանգության ազգային գործակալությունը գույքագրումը աստիճանաբար իրականացնում է ամբողջ երկրում: Թե երբ կհասնի Վալեի հերթը և երբ կվերանորոգեն կործանման եզրին գտնվող մշակութային հուշարձանները, դեռևս անհայտ է: 9-րդ ալիքը Վալեում գտնվող Մեսխական ոճի չորս դարավոր ներբողների իրավիճակի մասին լայնածավալ նյութ պատրաստեց: Մշակութային ժառանգության գործակալությունը Վալեում փլուզվող ներբողների մասին տեղեկացել է մեր պատրաստած նյութից: Տեղական իշխանության ներկայացուցիչ՝ Ռեզո Անդղուլաձեն ասում է, որ հուշարձանի իրավիճակի մասին գործակալությանը տեղեկացրել է դեռ ձմռանը, սակայն այս հարցը արձագանքի արժանացավ միայն լրատվամիջոցի կատարած աշխատանքից հետո:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.