«Էրիսիոնի» համույթն Ախալցիխեում անվճար համերգ կանցկացնի
«Էրիսիոնին» համերգներ կանցկացնի Վրաստանի տարբեր շրջաններում: Պարային համույթը հոկտեմբերի 20 -ին կայցելի Ախալցիխե: Համերգը կսկսվի ժամը 18:00 -ին Ախալցիխեի բերդի տարածքում: Ֆինանսական աջակցությունը ցուցաբերում է մշակույթի նախարարությունը:
Մինչ Ախալցիխեն, պարային համույթը համերգներ կունենա Օզուրգեթիում, Զուգդիդիում և Մեստիայում: